f

Անկախ

Ռուսաստանցի խաղաղապահները ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաքը ԼՂ մանկատան երեխաների համար


Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի հինգ այգիներում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ասկերանի շրջանի ղեկավարությունը դիմել էր խաղողի բերքահավաքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով։ Բերքահավաքի անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։

Խաղողի բերքահավաքը սահմանազատման գծին մոտ գտնվող այգիներում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում՝ խաղողի արտադրանքի նախապատրաստման համար։ «Մենք այսօր սկսել ենք բերքահավաքը խաղաղապահների պահպանության ներքո։ Մեր տնօրենը որոշել է մանկատուն ուղարկել բերքի մի մասը, երեխաները շատ ուրախ էին։ Այսօրվա դրությամբ բերքատվությունը լավ է, խաղաղապահների օգնությամբ մենք այնուամենայնիվ կարողացանք սկսել բերքահավաքը»,- ասել է գինու գործարանի ներկայացուցիչ Ափիկ Արտեսյանը։

Խաղող հավաքողները ինքնակամ ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը հանձնել Ստեփանակերտի մանկատանը։

«Այսօր մենք սկսել ենք բերքահավաքը եւ այն բերել մեր երեխաների համար։ Խաղաղապահները ապահովել են մեր անվտանգությունը բերքը հավաքելիս։ Մենք որոշել ենք առաջին բերքի մի մասը հանձնել մեր մանկատանը»,- ասել է գինու գործարանի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը։ Այս տարվա գարնանը ռուսաստանցի սակրավորները տեղանքի մաքրում են իրականացրել պայթյունավտանգ առարկաներից՝ ապահովելով խաղողի այգիների անվտանգ խնամքը, ինչպես նաեւ բերքը ժամանակին հավաքելը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից հայտարարվել է կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում Լեռնային Ղարաբաղում։ Հրադադարի եւ ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ։

Արցախ խաղաղապահներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին