f

Անկախ

ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ


Ստյոպա Սաֆարյանն իր գրառման մեջ, իրավացիորեն նկատել է, որ «Առավոտ»-ում հրապարակված «Ամայի, ձյունածածկ,անպետք հողերի մասին» հոդվածում, որպես պարտության քարոզիչներից մեկին, հենց իրեն եմ նկատի ունեցել։

Գրառման մեջ, նա փորձում է ժխտել սույն բնորոշումը, արդարանալով, կամ «բացատրելով» որ ինքը, որպես վերլուծաբան ներկայացրել է պարտության պատճառները։ Ինքս չեմ կարդացել նրա «խորը վերլուծությունները», բայց ինձ համար մեկ բան պարզից էլ պարզ է։ Անկախ այն բանից, թե նոր իշխանությանը ինչպիսի ժառանգություն էր մնացել «նախկիններից», միևնույնն է պարտության և Արցախի հանձնման միակ մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է։ Նախ, իշխանությունը զավթելով, այսօրվա վարչապետ կոչեցյալը պետք է գիտակցեր ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդիրը։ Երկրորդ, անկախ այն բանից, թե պարտությունը ապիկար կառավարման հետևանք էր, թե ինչպես շատերն են համոզված՝ դավաճանության, վարչապետ կոչեցյալը պետք է ինքնասպանություն գործեր, կամ գոնե հրաժարական տար։

Եվ եթե պարտությունից հետո, որոշ ուժեր, այդ թվում Ստյոպա Սաֆարյանը, շարունակում էին և են կրծքով պաշտպանել վարչապետ կոչեցյալին, ապա, այո՛ նրանք պարտության քարոզիչներ են և Արցախի կորուստը նրանց համար նշանակություն չունի։

Նրանք չընդվզեցին նաև, երբ վարչապետ կոչեցյալը Շուշին անվանեց «դժբախտ և դժգույն, ադրբեջանական քաղաք»։ Չընդվզեցին, «ձյունածածք գագաթների, Սև լճի 30%-ի, ամայի տարածքների» համար նույնպես։ Էլ պարտության քարոզիչները պոզով պոչո՞վ են լինում։

Հետո Ստյոպա Սաֆարյանը մեջբերում է անում հոդվածի այլ հատվածից․ «Այն որ, հատկապես Արցախի շուրջ ազատագրված տարածքները (իրականում Արցախի Հանրապետության տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանություն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարվել են բանակցությունների ժամանակ սակարկության առարկա: Հիշենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խոսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին» և և «խորին» վերլուծություններ է անում՝ էլ Ավետիքի փեսա Վազգեն Մանուկյան, էլ չգիտեմ ինչ։ Կարծում եմ հիշում ես, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Վազգեն Մանուկյանը Հանրային Խորհրդի նախագահն էր, դու Հանրապետական կուսակցության, Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացավար, իսկ ես ՝ միշտ ընդդիմադիր։ Ա՛յ Ստյոպա Սաֆարյան, եթե դուք ձեր ողջ ընտանիքով կլանային, նույն մտածելակերպն ունեք, այն չի նշանակում որ բոլորն այդպիսիք են։ Ինքս միշտ դեմ եմ եղել տարածքների զիջմանը, այդ է վկայում և վերջին հոդվածը։ Իսկ դու, 2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաջերմեռանդ պաշտպաններից էիր, ով , ի տարբերություն քո քողարկված կարծիքի, բացահայտ էր ասում Արցախն Ադրբեջանին նվիրելու մասին։ Եվ հանուն այդ գաղափարի , դու ամբոխին գրգռեցիր, ստելով թե երեխա, թե հղի կին են ոստիկանները սպանել։ Իսկ վարչապետ կոչեցյալին հեռացնելու հանրահավաքներին, այո՛ մասնակցել եմ, անկախ այն բանից , թե ով էր դրանք կազմակերպում։ Դու կազմակերպեիր, նույնպես կմասնակցեի։ Ինչ վերաբերում է այն էժանագին հարցին, թե մեր ընտանիքից մասնակցել են պատերազմին , թե ոչ, պատասխանեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում, որ պետության մեջ, շեշտում եմ՝ պետության, վարչապետ, կամ գերագույն հրամանատար կոչեցյալի հրամանով դադարեցվում է զորակոչն ու զարկ տրվում կամավորական ջոկատներին։ Եվ համոզված եղիր, որ մեր ընտանիքից պատերազմի մասնակիցներ եղել են, բայց ի տարբերություն քեզ, մենք այն չենք գովազդում։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Ստյոպա Սաֆարյան Արցախ խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին