f

Անկախ

Փաշինյանական քարոզչության հերթական «փուչիկը»


Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում գրառում էր արել՝ երկու անգամ օգտագործելով «աննախադեպ» բառը, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ ոճի քարոզչական խնդիր է լուծում նա։

Մեջբերում եմ նրա գրառումն ամբողջությամբ։

««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով:
Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:
Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»:

Նիկոլի գրածի մեջ կա ճշմարտություն և բլեֆ։

Այո՛, «Արդշինբանկը» 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել։ Պետական եվրոբոնդերի տոկոսները հաշվի առնելով մասնավոր բանկի համար 6,5 տոկոսը, իրոք, կարելի է ձեռքբերում համարել և փաստի կապակցությամբ շնորհավորել մասնավոր ընկերությանը։ Բայց դա ներկայացնել որպես «ուղիղ օտարերկյա ներդրում» և «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն», մեղմ ասած, չափազանցություն է։

Այդ երբվանի՞ց է դրսից պարտքով փող վերցնելը համարվում օտարերկյա ուղղակի ներդրում։

Ի՞նչ կապ ունի մասնավոր կազմակերպության հաջողված գործարքի հետ կառավարությունը և մասնավորապես՝ Փաշինյանը։ Ոչ մի։

Հայաստանի վիճակագրական կոմիտեն «Արդշինբանկի» թողարկած եվրոբոնդերից ստացված միջոցները կարո՞ղ է համարել օտարերկյա ուղղակի ներդրում։ Իհա՛րկե, չի կարող։

Ներդրումների սահմանման մասով մեզ մոտ հստակություն չկա։ Առավելևս մասնավոր բանկի թողարկած պարտատոմսը չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Լավագույն դեպքում այն կարելի է մեր տնտեսության անուղղակի ֆինանսավորում համարել, եթե, իհարկե, վարկային տեղաբաշխումը լինի ոչ թե սպառողական շուկայում (օրինակ՝ ներկրված կենցաղային տեխնիկայի կամ ավտոմեքենայի գնում), այլ տնտեսության իրական հատվածում։

Մասնավոր բանկի գործարքը որևէ ձևով հնարավոր չէ ներկայացնել նաև որպես «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն»։ Եթե դրսից պարտքով փող վերցնելն է «տնտեսական հեղափոխությունը», ապա հեռու է պետք մնալ այդպիսի հեղափոխությունից։

Եթե պարտքով փող վերցնելը լուրջ ձեռքբերում է և «տնտեսական հեղափոխություն», ապա նախորդ իշխանություններին կարելի է «տնտեսական հեղափոխության» ռահվիրա համարել, քանզի նրանց իշխանության օրոք մեր երկրի պետական պարտքն ավելացել էր ավելի քան 5 միլիարդ դոլարով, այդ թվում՝ եվրոբոնդերի թողարկման միջոցով։

Ի դեպ, «Արդշինբանկը» 2015–ին նույնպես եվրոբոնդ էր թողարկել 100 միլիոն դոլարի չափով (հղումը՝ https://www.ardshinbank.am/…/ardshinbank-successfully-price…)։ Բայց սա պաշտոնական վիճակագրությունը չի արձանագրել որպես «ուղիղ օտարերկյա ներդրում»։

Կրկնեմ՝ եվրոբոնդի թողարկումը ո՛չ տնտեսագիտության տեսությամբ, ո՛չ ՀՀ վիճակագրական ստանդարտներով չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Սա մասնավոր բանկի հաջողված գործարք է, այն էլ՝ հայաստանյան ստանդարտներով։

Լավ, ինչքա՞ն կարելի է աննախադեպ երևալու համար աննախադեպ քարոզչական «փուչիկներ» փչել։ Պողոսներին ինչքա՞ն կարելի է «աննախադեպ» ստատուսներով կերակրել։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին