Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մրցախաղում ոչ-ոքի է խաղացել Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Մրցախաղն ավարտվել է 2-2 հաշվով, բոլոր 4 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: