f

Անկախ

Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, իսկ լոլիկի շուկայում մեր հանձնաժողովը դերակատարում չունի. Գ.Գևորգյան


Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել նաեւ բենզինի և նավթամթերքի շուկայում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է շուկաներում մրցակցության պաշտպանությամբ և ոչ թե գների կարգավորման հարցով, ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ, մնացած դեպքերում շուկան ինքն է որոշում գինը»,-ասաց նա։

Գեղամ Գևորգյանը հիշեցրեց, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են ուսումնասիրություններ ձեթի, ձվի գների բարձրացումների հետ կապված։

«Վարույթի արդյունքները հրապարակվել են․ ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց, որ ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխանատվության ենթարկեցինք ձվի գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ձվի հետ կապված 2-րդ պատասխանատվության միջոցն ենք կիրառել»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ միայն բենզինի շուկայի դեպքում դեռ ոչինչ չեն հրապարակել, որովհետեւ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, Գեղամ Գեւորգյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա, ՏՄՊՊՀ -ն լոլիկի շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, կամ վարունգի շուկայում»,-ասաց նա։

ՏՄՊՊՀ Գեղամ Գևորգյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին