f

Անկախ

Նարեկ Աբգարյան․ «Իսկական մարզիկին ոչինչ չի կարող խանգարել»


Օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում իրեն լավագույն կողմերով դրսևորեց թեթևագույն քաշային կարգում հանդես եկող, Punch Boxing ընկերությունը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը։ Նարեկը, թեև ռինգ էր դուրս եկել արմունկի վնասվածքով, սակայն ոչ մի հանարվորություն չտվեց մրցակցին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային։
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի, կամային որակների դրսևորման և հաղթանակի մասին։


-Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ, ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մենամարտից առաջ հիանալի նախապատրաստական շրջան եմ անցել իմ և Գոռ Երիցյանի հիմնած 12 ROUNDS-ի մարզադահլիճում։ Մարզումներս անցկացրել եմ Գոռ Երիցյանի աջակցությամբ։ Նշեմ, որ վնասվածք ունեի ձախ արմունկիս հատվածում և անգամ բժիշկներն ասել էին, որ պետք է անպայման վիրահատության ենթարկվեմ, բայց եթե այդ որոշումը կայացնեի, ապա մենամամրտը տեղի չէր ունենա։  Վստահ էի, որ այդ վիճակով էլ կարող եմ հաղթել և այդպես էլ եղավ։
Նշեմ նաև, որ մի փոքր հոգեբանական խնդիր կար՝ կապված վնասվածքի հետ, սակայն իսկական մարզիկին ոչինչ չի կարող խանգարել։ Ես երկու անգամ եղել եմ Բաքվում, մենամարտել եմ թշնամու հողում ու չեմ ընկճվել ընդհանրապես, ուստի արմունկիս ցավը չէր կարող ինձ կոտրել։


-Ռինգում Ձեզ լավագույն կողմերով դրսևորեցիք, մինչ մենամարտը հասցրել էիք ուսումնասիրել մրցակցին։
-Այո՛, նշեմ, որ նա ինձանից առաջ էր համաշխարհային վարկանիշային աղյուսակում ու լավ գիտեի, որ ուժեղ մրցակից է, բայց վստահ էի, որ կհաղթեմ ու հենց այդպես էլ եղավ։ Ես երկրորդ համարով էի գործում, բայց նա կարծես «պարում էր իմ նվագի տակ»։


-Ի՞նչ տվեց Ձեզ 15-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։
-Առաջին հերթին՝ վստահություն, որ նույնիսկ արմունկի ցավով ու պատրաստվելով Հայաստանում առանց մարզիչ, կարող եմ հաղթել ուժեղ մրցակցի։
-Երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկները հաղթանակներ տոնեցին։ Այս ամենը ոգևորու՞մ էր։ 
-Մինչև իմ մենամարտը, մեկ հայ տղա էր ռինգ դուրս եկել, որը ոչ-ոքի էր ավարտել մենամարտը, մյուսները ռինգ մտան իմ հաղթանակից հետո։ Առհասարակ տղաների ներկայությունն արդեն իսկ ոգևորիչ է։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Հիմա բուժում եմ ձեռքս, կարդիո մարզումներ եմ անցկացնում, որպեսզի ձեռքս չցավի,  շուտով կվիրահատեմ արմունկս և հույս ունեմ՝ մեկ ամիս հետո կկարողանամ վերսկսել սպարինգները։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Գոռ Երիցյանին, որ ամեն վայրկյան  կողքս է եղել այս ընթացքում, իմ ընտանիքին, որ միշտ հավատում է  և ուժ տալիս ինձ, իմ մենեջեր Արամ Դավթյանին, որ մշտապես աջձակցում է, որի օգնությամբ տեղի ունեցավ այս մարտը, և բոլոր նրանց, որոնք երկրպագում ու քաջալերում են  ինձ։
 

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Նարեկ Աբգարյան Գոռ Երիցյան խմբագրի ընտրանի հարցազրույց

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին