f

Անկախ

Զորիկ Պողոսյան․«Մենք հզորանալու ենք՝ շնորհիվ մեր ապագա սերնդի»


Օգոստոսի 8-ին Չարենցավան քաղաքում անցկացվեց մարզամշակութային միջոցառում՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։ Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյայի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցը։ Գրանցվեց հինգ ռեկորդ։  
Չարերնցավանի հրապարակում սահմանած ռեկորդներից մեկը պատկանում է Զորիկ Պողոսյանին։ Արդեն  իսկ աշխարհի եռակի ռեկորդակիրը 200կգ-ն ուսերի վրա նստած դիրքով պահելով 7 վայրկյան կարողացավ բարձրանալ և 10անգամ նորից կքանստել՝  շրջանցելով ադրբեջանցի մարզիկին։ Վանաձորցի մարզիկը Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ հաղթանակը նվիրում է անմահ հերոսների վառ հիշատակին: 


-Շնորհավորում ենք նոր ռեկորդի սահմանման կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել, ի՞նչ տրամադրվածությամբ։
-Շնորհակալ եմ։ Նախապատրաստական փուլը տևել է շուրջ 3 ամիս: Տրամադրվածությունս, ինչպես միշտ, մարտական էր, քանի որ ամեն ռեկորդից  առաջ ունեմ  պատասխանատվություն հայրենիքի նկատմամբ։ Նշեմ, որ վերջին ելույթներիս ժամանակ հանդես եմ գալիս  44-օրյա պատերազմում հերոսացած տղաների լուսանկարներով մարզաշապիկով, ինչը և ուժ է հաղորդում, որ ավելի մարտական տրամադրվեմ։ 
Նախապատրաստական փուլում  կողքիս է եղել հայրս, իմ անձնական մարզիչը՝ Կարեն Պողոսյանը,  2-րդ մարզիչս՝ Արեն Բալյանը, որոնց շնորհիվ էլ թիմային աշխատանքի արդյունքում կարողացա նոր ռեկորդ սահմանել՝ շրջանցելով ադրբեջանցի մազրիկին։


-Ինչպես ստացվեց, որ այս անգամ Չարենցավանում որոշեցիք ռեկորդ սահմանել։
- Այս կարևոր միջոցառման նախաձեռնողը Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյայի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցն էր, ում առաջարկով էլ հանդես եկա։ Ես Վանաձորից եմ, նախորդ անգամ հանդես էի եկել իմ հայրենի քաղաքում, այս ռեկորդը սահմանեցի Չարենցավանի հրապարակում։ Ներկաները մեծ ոգևորությամբ ընդունեցին, քաջալերեցին և  աջակցեցին, որպեսզի կարողանամ ռեկորդը սահմանել․ ես էլ, տեսնելով նրանց աջակցությունը, կարողացա լավ հանդես գալ և սահմանել համաշխարհային երրորդ ռեկորդս։ 


-Ինչպե՞ս եք հաղթհարում լարվածությունը ռեկորդների սահմանման ժամանակ։
-Լարվածություն միշտ կա, մանավանդ այն դեպքում, երբ գիտակցում ես, որ ոչ միայն քեզ, այլև ողջ ազգն ես ներկայացնում։ Այս ռեկորդը տարբերվեց նրանով, որ կարողացա շրջանցել  ադրբեջանցի մարզիկին։
Նշեմ նաև, որ լարվածություն յուրաքանչյուր մարզիկի մոտ լինում է, քանի որ պատասխանատվությունը մեծ է։ Ես բավական փորձ ունեմ միջազգային ասպարեզում։ Հայաստանը բազմիցս ներկայացրել եմ արտերկրում և կարողացել եմ պատվով հաղթահարել իմ առջև դրված խնդիրը։ Լարվածությունը հաղթահարում եմ իմ ուժով․ ուժն ու հոգեբանակական պատրաստվածությունը   բալանսավորված են։ Մրցելույթներիս ժամանակ երբեք չեմ ընկճվում․փոքրուց մարզական դաստիարակություն եմ ստացել, գիտեմ, որ պետք է ամեն մրցման մոտենալ ճշգրիտ մարզումներով, որպեսզի մրցահարթակում  լավ ներկայանամ, աշխարհին ապացուցեմ հայի ուժն ու անկոտրում կամքը, հզորությունը։


-Ռեկորդներ սահմնելու որոշումն ինչպե՞ս կայացրիք։
-Յուրաքանչյուր մարդ օժտված է աստվածային բնատուր ուժով։  Մենք պետք է փորձենք գտնել այդ ուժը։ Ես կարողացել եմ բացահայտել։ Օգտագործելով իմ ուժը՝ կարողանում եմ հայ ազգը ներկայացնել միջազգային ասպարեզում, ինչն ինձ համար մեծ պատիվ է։
Ռեկորդներ սահմանելու որոշումը թիմով ենք կայացնում․ վերջինը կատարել եմ Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ, պարոն Վարդան Թովմասյանի միջամտությամբ, որն ինձ առաջարկել է այդ վարժությամբ հանդես գալ, շնորհակալ եմ, որ ինձ ճիշտ ուղղորդել է։
Յուրաքանչյեուր ռեկորդ ինձ տալիս է ավելի մեծ պատասխանատվություն, նոր էջ է բացում ինձ համար, որպեսզի ես կարողանամ  ավելի բարելավվել արդյունքներս մարզումներիս շնորհիվ, բացի այդ հայրենիքի հանդեպ սիրով լցված՝ քրտնաջան աշխատաում եմ, ջանք ու եռանդ չեմ խնայում, որ  օրինակ ծառայեմ երեխաներին, նրանք էլ հետաքրրքվեն սպորտով, փորձեն ռեկորդներ սահմանել։
Այս ձեռքբերումս առանձնացավ նրանով, որ կարողացա 20 կգ-ով շրջանցել ադրբեջանցի մարզիկին և այժմ ռեկորդը պատկանում է ինձ։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
Ասեմ, որ  տարին բավական հաջող է,  արդեն 3-րդ անգամ եմ  հաջողություն  գրանցում։ Վերակառուցման փուլում է Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցը, որի վերաբացման ժամանակ որոշել եմ նոր ռեկորդ սահմանել․ անակնկալ վարժություն է սպասվում, միայն թե խուսափեմ վնասվածքներից։ Համաշխարհային 4-րդ ռեկորդս կսահմանեմ այդ օրը՝ ուժերս կենտրոնացնելով։
Ասեմ, որ իմ ձեռքբերումներում մեծ ներդրում ունի Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, որն ինձ ուղղություն է տվել ծանրամարտից անցում կատարելու ուժային եռամարտի, չնայած որ ծանրամարտում նույնպես լուրջ հաջողությունների եմ հասել։ Ուժային եռամարտի Եվրոպայի եռակի և աշխարհի կրկնակի չեմպիոն եմ՝ շնորհիվ Գագիկ Սարոյանի և իմ անձնական մարզիչների։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իմ կողքին են։ Մեր մարզիկներին նորանոր հաջողություններ ու հաղթանակներ եմ մաղթում։ Ես մշտապես մարզիկի աշխատանքը բարձր եմ գանահատում, որովհետև նրա քրտինքը արդար է, նա  է հայ ազգի դրոշը բարձրացնողը։ Մեզ հաղթանակներ շատ են պետք բոլոր բնագավառներում։ Մի օր հայը հասնելու է իր ուզածին, և մենք հզորանալու ենք՝ շնորհիվ մեր ապագա սերնդի։

ռեկորդ Սպորտ զորիկ պողոսյան Յուրի Սաքունց հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին