f

Անկախ

«1915-ի ողբերգությունից առաջ էլ հայ հասարակության մեջ նույն անլրջությունն էր տիրում». Հ. Մեսրոբյան


 

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվում են․ Սյունիքում փակվում են ճանապարհները, հրապարակավ հնչում են խնդրի կարգավորման հավելյալ նախապայմաններ, փոխարենը Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության ու «դրական ազդակների» մասին։ Արդյո՞ք նման իրավիճակում հնարավոր է խաղաղություն հաստատել կամ բարեկամություն անել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել իշխանության դե-ֆակտո բացակայությունն, ինչի բազմաթիվ դրսևորումների փոքր մասը Դուք ակնարկեցիք։ Բոլոր դրսևորումները միասին ցույց են տալիս, որ Հայաստանը, որպես սուվերեն պետություն, արդեն գոյություն չունի և մղոններով հեռու է ազգային ու պետական շահերից։ Ավելին, բոլոր այն երկրները, որտեղ հաղթել է «գունավոր» հեղափոխությունը, այդ նույն վիճակում են, լի տարատեսակ կորուստներով՝ ճռճռան և սուտ քարոզչության ներքո, որը պարտադիր ուղղվում է Ռուսաստանի դեմ:

Փաստորեն, Հայաստանի իշխանությունները սպասարկում են ադրբեջանական, թուրքական և ՆԱՏՕ-ի հանգուցային անդամ երկրների շահերը։ Ադրբեջանն, առավել ևս Թուրքիան, կախված են ՆԱՏՕ-ի հանգուցային անդամներից, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, որոնք իրականացնում են անգլոսաքսոնական դարավոր շահերի առաջխաղացումը մեր տարածաշրջանում՝ այդ թվում էներգակիրների մասով։ Օրինակ՝ 19-րդ դարից միայն էներգակիրների առումով «Բրիթիշ փեթրոլիումը» ձեռքից բաց չի թողնում մեր տարածաշրջանը։ Դա էր նաև պատճառը, որ 20-րդ դարի սկզբներում Մեծ Բրիտանիայի զորքերը գտնվում էին Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամությանը, ապա այս հարցին կպատասխանեմ Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի խոսքերով․ «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»։

-Այնուամենայնիվ, դատելով հայկական կողմի արձագանքից, իշխանությունները կարծես թե համաձայն են Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին։ Հավանական համարո՞ւմ եք, որ այս իշխանություններն, ընդառաջ գնալով Թուրքիայի «դրական ազդակներին», խաղաղության պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։

-Ես դա ոչ թե հավանական եմ համարում, այլ այդ պրոցեսն արդեն 3 տարի մեր աչքի առաջ գնում է։ Քիչ վերևում ես հենց այնպես չասացի, որ մենք ազգային ու պետական շահերից մղոններով հեռու ենք: Բացի դա, այդ պրոցեսը նաև ցույց տվեց, որ մեր ժողովրդի մեջ գրեթե վերացած է ինքնապահպանման բնազդը։

-Արդյո՞ք ճիշտ է միայն ժողովրդին մեադրելը։ Շատերն են ասում, որ ժողովուրդն այդպիսին է, քանի որ մենք չունենք բարձրարժեք մտավորականություն, այսինքն՝ էլիտաների բացակայությունն է նաև խնդիրը։ Հայաստանում այսօր տեղի են ունենում պատմական ծայրաստիճան վտանգավոր իրադարձություններ, որտե՞ղ են այդ էլիտաները, մտավորականությունը։

-Ճիշտ եք։ Ես բերեմ մի շատ ցավոտ պատմական օրինակ։ Երբ կարդաք Պոլսի հայկական մամուլը մինչև 1915-ի ապրիլի 24-ը, Ձեզ կթվա, թե Դուք ծանոթանում եք այսօրվա Հայաստանի մամուլի հետ։ 1915-ի ողբերգությունից առաջ էլ հայ հասարակության մեջ նույն անլրջությունն էր տիրում։ Ես մեր էլիտայի հանցավոր մեղքն եմ համարում այն, որ Օսմանյան կայսրությունում ունենալով հանգուցային պաշտոններ բոլոր ոլորտներում ու ֆինանսներ՝ մինչև վերջին պահը չհասկացան, թե ինչ է կատարվում և չկարողացան կանխել, անգամ մեղմել աղետը։ Իսկ դա նշանակում է, որ մենք չունեինք ազգային էլիտա։ Ազգային էլիտան ազգի գլուխն է, սիրտն ու հոգին։ Եվ նման հանցավոր անգործությունը խոսում է այն մասին, որ մենք, առնվազն, գլուխ չունեինք։ Նույնն էլ տեսնում ենք այսօր, հետևաբար հիմա էլ չունենք գլուխ, սիրտ ու հոգի, փոխարենն ունենք ցածր բնազդներով օժտված հասարակություն, որին ես անվանում եմ հաՄրություն:

Մի բան էլ նշեմ․ հիշում ե՞ք՝ 44 օրյա պատերազմի օրերին մի շարք այսպես կոչված մտավորականներ, չիմանալով կամ չհասկանալով իրական վիճակը, կեղծ պաթոսով հախուռն կոչեր էին անում ԶԼՄ-ներով, մարդկանց կանչելով մարտադաշտ, ստորաբար օգտագործելով վերջիններիս հայրենասիրությունը, դրանով իսկ է՛լ ավելի մեծացնելով անկազմակերպվածությունը։ Բայց այդ ընթացքում այդ նույն մտավորականները չհակադրվեցին օրվա իշխանություններին, ավելին՝ մոլեգնած պալատական սազանդարի կամ «խորհրդավոր» համրի դերի մեջ էին։

Այդպիսի մտավորականները 1991-ից մինչև մեր օրեր տարբեր պաշտոններ են զբաղեցրել պետական համակարգում, որտեղ պետք է երևար մտավորականի բարձր որակը թե՛ մտավոր և թե՛ բարոյական առումներով։ Բայց գրեթե չեք տեսնի մտավորականի այդ որակները նրանց պաշտոնավարման ընթացքում։ Ո՞նց կարող է մտավորականը հլու-հնազանդ համաձայնվել Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը Երևանում, երբ վերջինս ասել էր․ «Թուրքիան Հայաստանի հանդեպ վերահսկողություն պետք է ունենա՝ վերագրավելով Հայաստանը»։ Այդ նույն «համաձայնվողը» 2018-ի նոյեմբերից խոսոտումներով լի շռնդալից ասուլիսներ էր տալիս, հետո, ոչ մի խոստում չկատարելով, միլիոնավոր դրամի պարգևավճարներ վերցնելով, 2020-ի ամռանը թռավ և՛ պաշտոնից, և՛ տեսադաշտից: Դա այն դեպքում, երբ արդեն խոսում էին պատերազմի վտանգի մասին։ Ո՞ւր են հիմա այդ մտավորականները։ Դրա համար պետք է ոչ թե կեղծ պաթոսով կես դար «Ուր էիր Աստված» բացականչել, այլ այդ վայ-մտավորականներին կանչել խիստ պատասխանատվության։

-Մարդիկ կարծես ընտելացել են նույնիսկ վատթարագույնին, նրանց ոչինչ  չի զարմացնում, գործողությունների չի մղում, կարծես հասարակությունը թմրած լինի։ Ի՞նչ է կատարվում:

-Ես մի դաժան օրինակ բերեմ․ մորթելուց առաջ ուժեղ խփում են խոշոր անասունի գլխին, որ բժժացնեն, և անասունն ընկնում է անգիտակից ցնցումների կամ կաթվածի մեջ։ Այդ ժամանակ կենդանին դեռ ողջ է, բայց գլուխն անջատված։ Քանի որ մենք մտավորականություն չունենք, քարոզչական տեղեկատվական տեխնոլոգիաներն էլ 30 տարի՝ մի ողջ սերունդ, իրենց սև գործն արել են, արդյունքում այսօր հասարակությունն այսպիսի ոչ ադեկվատ վիճակում է, այսինքն՝ մարմինը կա, շարժվում է, բայց գլուխը չկա։ Եթե մենք մեր ազգի գլխի հարցը չլուծենք, պարբերաբար ցեղասպանվելու ենք։ Ես ուզում եմ կոշտ հարց տալ նախկին իշխանություններին․ ինչո՞ւ այդ 30 տարիների ընթացքում ազգի արմատը, ի դեմս իսկական ազգային մտավորանների, չբուծեցիք, ինչպես եռանդով բուծում էիք գրանտալափությունը, անգամ օգտվում։

-Ի դեպ, գրանտալափությունից խոսեցիք, հարց առաջացավ որտե՞ղ են այն ակտիվիստները, որոնք մի ծառ կտրելու կամ մի շենք անթույլատրելի վայրում կառուցելու համար ակցիաներ էին անում, պառկում ասֆալտին և այլն։ Հենց թեկուզ, որպես թարմ օրինակ, նշենք «ֆիզգորոդոկի» դեպքերը։ Որտե՞ղ են այդ ակտիվիստները։

-Պապանձվել են։ Հող հանձնողին հողին հանձնողների, բնապահպանների և մարդու իրավունքների պաշտպանների՝ 2018-ից պապանձվելը փաստեց սրանց գրանտալափ լինելը, քանի որ իրենց նպատակը հենց «գունավոր» հեղափոխությունն էր, որը և իրենց հաջողվեց: Մտավորականության բացակայությունն էլ պարզ երևաց քաղաքական դաշտի վիճակից: Մեջբերեմ Չերչիլի խոսքերը․ «Քաղաքական գործչին հուզում են հաջորդ ընտրությունները, պետական գործչին՝ հաջորդ սերունդները»:

Այս տարվա հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ պետական գործիչներ չունենք: Միայն հատուկենտ մարդիկ, որոնց մեջ ծանրակշիռը Վազգեն Մանուկյանն է, դեմ գնացին ընտրություններին։ Մյուսները խելապատառ վազեցին ընտրությունների, ինչով և լեգիտիմացրեցին այս իշխանութուններին։ Եվ հիմա, մնալով խորհրդարանում, քայլ առ քայլ ամրապնդում են այդ լեգիտիմացումը։

 -Խորհրդարանի վերջին նիստերի մասին ի՞նչ կասեք, երբ ընդդիմությունն ու իշխանությունն անցան ընդհուպ ձեռնամարտի։

-Մեր ԱԺ-ի մուտքի վրա պետք է տեղադրել հետևյալ կարգախոսը՝ Ֆրեդի Մերկուրիի խոսքերով․ «Show must go on»՝ շոուն պետք է շարունակվի:

-Խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին և ժողովրդի ընդդիմադիր հատվածին միավորող գլխավոր օրակարգն այսօր չպե՞տք է դառնա այս իշխանության հեռացման պահանջը։ 

-Ես հարցը նման ձևով չեմ դնում։ Հայաստանում արժանին սարսափելի դիսկոմֆորտ է ապրում արդեն 30 տարի, իսկ անարժանները՝ հակառակը։ Ինչո՞ւ է այդպես։ Մենք լուրջ խնդիրներ ունենք և դրա պատճառը մտավորականության և պետական գործիչների բացակայությունն է (բացառությամբ հատուկենտ գործիչների)։ Այս պայմաններում, եթե նույնիսկ օրվա իշխանությունը հեռանա, մեկ այլ անարժան է ընտրություններով գալու։ Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո հզոր շարժում չեղավ․ որովհետև մեր հասարակությունը, հիմնականում, հաՄրություն է դարձել։ Օրինակ. նախորդ տարվա դեկտեմբերին այսպես կոչված պաշտոնական սգո երթին հազարավոր «հպարտ» քաղաքացիներ պղծեցին Եռաբլուրը՝ այն մարդկանց շիրիմները, որոնք իրենց կյանքն էին տվել մեր երկրի կայացման համար։ Դա ինձ համար վերջնակետն էր։ Բայց ավելի սարսափելի էր մտավորականության լռությունն ու հանդուրժողականությունն այդ ամենին։ Իսկ նման բան հանդուրժելն, այն էլ մտավորականի կողմից, ծանրագույն հանցագործություն է։ Եռաբլուրի դեպքերից հետո ես այլևս ոչ մեկին ոչինչ չեմ բացատրում, այլ համառորեն գնում եմ իմ ճանապարհով։

-Ո՞րն է այդ ճանապարհը:

-Հայաստանը կարելի է փրկել միայն ծրագրային կոշտ կառավարման ճանապարհով, և հիմա, ինչպես վերջերս հրապարակավ բազմիցս ասել եմ, մշակվում է Հայկական պետության զարգացման և հզորացման ծրագիր: Այն բաղկացած է 10 ուղղություններից, որոնք ամբողջությամբ ծածկում են պետականաշինության դաշտը, և այն արդեն 80%-ով պատրաստ է: Բոլոր 10 ուղղություններն ունեն նաև փակ մասեր, որոնք երբեք չեն հրապարակվելու։

Զուգահեռաբար մեկնարկեց 2-րդ փուլը. հավաքագրվում է փորձագետների խումբ, որպեսզի այդ 10 ուղղությունների ու ամբողջ ծրագրի մասով տեղի ունենա կոշտ փորձազննում։ Եթե 2019-ին չապականեին Հանրային խորհուրդը, բնականաբար այդ աշխատանքները պետք է կատարվեին այնտեղ։ Ինչևէ, ծրագրի վերջնական մշակման ավարտից անմիջապես հետո, փորձազննությանը զուգահեռ, սկսվելու է 3-րդ փուլը՝ պրոֆեսիոնալ կառավարիչների հավաքագրում, ովքեր ի զորու են այդ ծրագիրն իրագործելու։

Ի դեպ, հուսադրող է, որ արժեքավոր մարդիկ Հայաստանում և Սփյուռքում արդեն հետաքրքրվում են այս ծրագրով։ Բայց ես չեմ շտապում, որպեսզի այդ շանսն էլ չվերանա։

-Բայց մեր վիճակն օրհասական է, մենք այդքան ժամանակ ունե՞նք:

-«Մենք ժամանակ չունենք» հորդորը ես լսում եմ 1988-ի փետրվարից, արդյունքում՝ կանգնած ենք Երկրի կործանման շեմին: Ավելին՝ 30 տարի չկարողացանք պրակտիկ արժեք ունեցող գոնե մեկ պետական ծրագիր մշակել: Շեշտում եմ՝ պրակտիկ, քանզի ցայսօր բոլոր «մշակված» ծրագրերը թամադաների բաժակաճառերի ժողովածուներ են՝ ցանկություններ՝ առանց մեխանիզմների և կադրերի...

Հարություն Մեսրոբյան հարցազրույց

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին