f

Անկախ

Անցած շաբաթը Հայաստանում


Սա այն շաբաթն էր, որ նույնիսկ քաղաքականությունից բավական հեռու կամ անտարբեր մարդիկ ակամա հարց տվեցին իրենց. ի՞նչ փոխվեց Հայաստանում 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո: Ձևական ընդդիմության փոխարեն խորհրդարան մտավ արմատական ընդդիմությո՞ւն: Լավ: Իսկ արդյունքն ի՞նչ է, կարողանո՞ւմ է այդ ընդդիմությունը փոքր-ինչ ազդել երկրի համար կարևոր, թեկուզ ոչ այնքան կարևոր որոշումների ընդունման վրա: Ոչ, իհարկե ոչ: Որոշումներն առաջվա պես հղանում են վարչապետի սենյակում, և խորհրդարանի մեծամասնությունը, այսինքն՝ իշխող կուսակցության խմբակցությունը մի մարդու պես քվեարկում է դրանց օգտին: Սուր քննադատությո՞ւն են հնչեցնում, սուր հարցե՞ր են տալիս, իշխանությանը պատի՞ն են դեմ տալիս: Դարձյալ ոչ, հարցերն անպատասխան են մնում, քննադատական խոսքի կեսից զրկվում են խոսքի իրավունքից, նույնիսկ դուրս են հրավիրվում, և եթե փորձում են դիմադրել, ծեծ են ուտում:  Ծեծից հետո էլ շարունակում են նստել նույն դահլիճում, որտեղ տեսագրվել է իրենց նվաստացման ամոթալի տեսարանը և շարունակում են լուրջ դեմքով հարցեր տալ իրենց ծեծողներին:

Ուրեմն  ինչի՞ համար էր այդ ընտրությունների ողջ սցենարի բեմականացումը, մի՞թե այս ամենը չէր կանխատեսվում, պարտվելուց հետո էլ ինչո՞ւ որոշվեց մտնել խորհրդարան: Արդյո՞ք ոչ այն բանի համար, որ պարտված, կապիտուլյանտ իշխանությունը ոչ միայն օրինականանար, այլև հղփանար ավելի քան երբևէ՝ բացառիկ էջ գրելով համաշխարհային պատմության մեջ:

Փաստ է՝ երեքշաբթի, Հայաստանի անկախության հռչակագրի 31-րդ տարեդարձի հաջորդ օրը, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձեց քննադատել իշխանությանը, Ազգային ժողովի նախագահին նստած անձնավորությունը հրահանգեց ՊՊԾ մեծաթիվ աշխատակիցներին, այսինքն՝ պատժիչ ջոկատին,  ուժով դուրս տանել նրան, սկսված հրմշտոցի, բռունցքների հարվածների ու աքացիների հետևանքով և՛ Աննա Մկտչյանը, և՛ ևս մի քանի ընդդիմադիր պատգամավորներ մարմնական վնասվածքներ ստացան: Եվ հաջորդ օրը նորից գնացին խորհրդարան: Բարեբախտաբար երկրորդ օրը բավարարվեցին իրար վրա շշեր շպրտելով:

Մաս-մաս հանձնել Հայաստանը… հանուն «տարածաշրջանի կայունության»  

Ուշագրավն այն է, որ մինչ իշխանական պատգամավորները խիզախորեն հոխորտում ու ծեծում էին ընդդիմադիր հայրենակիցներին, այդ նույն ժամանակ Ադրբեջանը փաստացի Հայաստանում էր, ընդամենը մի 50 զինվորով  փակել էր Կապան-Գորիս ճանապարհը, շրջափակել երեք գյուղ և թույլ չէր տալիս Հայաստանի քաղաքացիներին երթևեկել՝ հայտարարելով, որ դա իր հողն է: Եվ նրանց գլխից մի մազ անգամ չպակասեց, առաջին անգամը չէ: Լավագույնը և առավելագույնը, որ անում է այս կառավարությունը,  տեղի անտեղի բոլորի աչքն է խոթում  «ժողովրդից», այդ թվում և սյունեցիներից ստացած քվեները, ու բանակցություններ է սկսում ագրեսորների հետ ռուս զինվորների միջնորդությամբ: Եվ մինչ խորհրդարանում շշեր էին թռչում, բանակցությունների արդյունքում պարզվեց, որ ամեն ինչ տեղի է ունեցել շատ ավելի վաղ, վարչապետը հուշագիր է ստորագրել, որով հաստատել է ադրբեջանցիների պնդումները, փոխարենը ձեռք բերելով, ինչպես հայտարարեց բարձր ամբիոնից, «կայունություն տարածաշրջանում»:

Ի դեպ, անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողության ժամանակ հետաքրքիր խոստովանություն արեց. «Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը  բացարձակապես ողջամիտ էր: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»:

Իսկապես, ինչո՞ւ կռվել, եթե Հայաստանի իշխանություններից ամեն ինչ կարելի է ստանալ խաղաղ, անկորուստ ճանապարհով: Մտնում ես հարևան երկիրը, փակում ճանապարհները, աքցանի մեջ առնում գյուղերը, որից հետո Հայաստանի ղեկավարը հայտարարում է իր քաղաքացիներին, որ դրանք հայկական հողեր չեն, այլ ադրբեջանական, անուններն էլ «Էյվազլի» և «Չայզամի». ուղղակի մինչև հիմա այդ մասին չենք իմացել ու միամտաբար կարծել ենք, թե հայկական գյուղերում ենք ապրում:

Սիրահետումները Էրդողանի հետ

Այս ամենից հետո, անկասկած, ոչ ոքի չէր կարող զարմացնել, որ «Երևանն Անկարայից խաղաղություն հաստատելու և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» ազդակներ է ստանում: Ի՞նչ կարևոր է, թե այդ «դրական ազդակները» հակառակ ուղղությամբ՝ Երևանից են Անկարա հասնում: Կարևորը սեփական սուտը վստահորեն առաջ տանելն է և մարդկանց ականջներն ընտելացնելը նույնիսկ ամենաանհավանական երևույթներին: Ի՞նչ կարևոր է, որ այդ նույն Անկարան իր անօդաչուներով  մի քանի ամիս առաջ  բառի բուն իմաստով մի ամբողջ սերունդ ոչնչացրեց, դրանով էլ չբավարարվելով՝ Սիրիայից ահաբեկիչներ բերեց մեզ վրա: Եվ եթե Հայաստանի բնակչության մի զգալի հատվածը չի պատկերացնում, ապա նա, ով այդպես ջանասիրաբար բարեկամություն է մուրում Էրդողանից, պատկերացնում է: Համենայն դեպս Էրդողանը չհապաղեց բացել փակագծերը (իհարկե, ոչ բառացի, այլ դիվանագիտական շրջասացություններով). ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, հրաժարվել Արցախից և կատարել նոյեմբերի 9-ի պարտավորությունները, այսինքն՝ բացել «Զանգեզուրի միջանցքը»:

Իսկ խորհրդարանից ու իշխանական միջանցքներից դո՞ւրս: Կարելի է ասել՝ «թեժ» պայքար է ընթանում: Հանրության մի մասը, մասնավորապես այս իշխանություններին անվստահություն հայտնած անձինք, հատ-հատ զրկվում են աշխատանքից և պայքարում են գոյատևման միջոցներ գտնելու համար, մյուս մասը, հատկապես այն համայնքապետները, որոնք տեր են կագնել իրենց համայնքներին, բանտում են, պայքարում են ազատության համար,մի ուրիշ խումբ պայքարում է, որ իր քթի տակ անօրինական բարձրահարկ շենք չկառուցեն, և ամենակարևորը՝ մի խումբ էլ՝ անհետ կորածների ծնողներն ու հարազատները, արդեն 10 ամիս շարունակում են ծեծել կառավարության դռները և պահանջել իրենց զավակներին, ընդհուպ գիշերում  են այդ դռների տակ: Եվ ոչ մի երաշխիք, որ եկող շաբաթը փոփոխության որևէ հույս կբերի, թեկուզ հույսի մի աղոտ շող, քանի որ Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը ծվարել է ֆեյսբուքում և բավարարվում է խելացի գրառումներով առ այն, թե հայրենիք ենք կորցնում: Միակ երանելիներն այս երկրում նրանք են, ովքեր իշխանությանը հավատարմության ցուցադրության շնորհիվ հանգրվանել են մեծ ու փոքր պաշտոններում, և նրանք, ովքեր անկեղծորեն ձայն են տվել այդ իշխանությանը՝ հավատալով, որ իրենց բոլոր դժբախտությունների համար մեղավոր են միայն «նախկինները»:

անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին