Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան 6-10-րդ տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանը, ով առաջին 5 տուրերից հետո մինաձնյա առաջատարն էր, երկրորդ խաղային օրը հաղթեց Լենիեր Դոմինգեսին, Էվոնդեր Լյանին, ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի և Անիշ Գիրիի հետ ու պարտվեց Վլադիսլավ Արտեմևին:
10 տուրից հետո հենց Արտեմևն է առաջատարը՝ 7,5 միավորով: Արոնյանը և Մագնուս Կառլսենը 7 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Այսօր կկայանան 11-15 տուրերը