f

Անկախ

Խաղաղութեան դրական ազդակներ Թուրքիայի՞ց...


Հայաստանի կառավարութեան նիստում Ն. Փաշինեանը վերահաստատելով հէնց օրերս խորհրդարանում ներկայացրած իր հնգամեայ ծրագրում մատնանշած «Խաղաղութեան դարաշրջան սկսելու» ականջահաճոյ թէզը, առանց որեւիցէ պատմական ու աշխարհագրաքաղաքական ժամանակակից-անմիջական իրողութիւնների մեկնաբանման, յայտարարեց, որ «Տարածաշրջանային խաղաղութեան թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից…» ու յաւելեց. «Մենք այդ ազդակները կը գնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակներով կը պատասխանենք»…:

Խաղաղութեան դրական ազդակներ Թուրքիայի՞ց…

Կա՞յ նման ապացոյց, իրողութիւն…

Այո, կա՛յ, իսկ նմանօրինակ ազդակների հասցէատէրերն են լոկ՝ Ադրբեջան կոչւող շինծու պետութիւնը, Պակիստանի նման ԴԱԷՇ-ածին երկիրը ու մէկ էլ՝ Կիպրոսի Հանրապետութեան օկուպացրած «թուրքական համայնքը»…:

Հիմա դիտարկենք Ն. Փաշինեանի մատնանշած տարածաշրջանի ու դեռ յարակից տարածաշրջաններում «թուրքական խաղաղութեան դրական ազդակներին», զորօրինակ՝ Սիրիայում, Իրաքում ու այդ երկրից անբաժան քրդական ինքնավար շրջանում, Աֆրիկեան տարածաշրջանի Լիբիայում ու նմանատիպ «խաղաղ ազդակները»՝ Եգիպտոսի նկատմամբ ու դեռեւս միջերկրածովային տարածաշրջանում ու Էգէյեան ծովում՝ Յունաստանի հողային ամբողջականութեան հաշւին…:

Դեռ զանց առած՝ թուրքական միեւնոյն «խաղաղասիրական ազդակների» գնահատականը նոյնինքն սեփական երկրում բնակւող միլիոնաւոր քրդական ժողովուրդների ու այլ փոքրամասնութիւնների առնչութեամբ: Եւ կարեւորը՝ զանց առած թուրքական բազմադարեայ եւ առաւել եւս մինչ Հայոց Ցեղասպանութեան ու յետցեղասպանական «խաղաղութեան ազդակները»…

Ի դէպ՝ Թուրքիային խաղաղութեան աղաւնու կերպաւորման նենգամիտ թէզի քարոզչամեքենան, յանձնիս պետրոսղազարեանական Հ1-ի, թերեւս կարճաժամկէտում ի զօրու լինի շարունակել մոլորեցնել Շուռնուխի, Որոտանի, Առաջաձորի եւ միւս գիւղաբնակ համայնքների մշտապէս խաղաղասէր ու միամիտ ժողովրդականութեանը, բայց երբեք՝ Հայրենիքի անվտանգութեամբ ու ինքնիշխան պետականութեամբ մտահոգւող Հայաստանի ու Արցախի զգօն հասարակայնութեանը, որոնց անբեկանելիօրէն հոգով ու սրտով միացած է արտերկիր-Սփիւռքը, յատկապէս երբ հայրենական վտանգի սպառնալիքը ազդարարւած է ցեղասպան ու հայատեաց թուրքա-ադրբեջանական դահիճների կողմից…:‎

 

Դերենիկ Մելիքեան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

27.08.2021թ․

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Ալիք օրաթերթ Նիկոլ Փաշինյան Թուրքիա

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ավելին
Ավելին