f

Անկախ

Ադրբեջանը մի օր էլ կարող է վիզային ռեժիմ սահմանել այդ ճանապարհներին. քաղաքագետ


«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ակնկալում, որ Ռուսաստանը կստիպի Ադրբեջանին ճանապարհները բացել: Մենք ինքներս ընդունել ենք, որ ճանապարհի այդ հատվածներն անցնում են Ադրբեջանի տարածքով, և տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ցանկացած գործողություն անել: Ադրբեջանը մի օր էլ կարող է վիզային ռեժիմ սահմանել այդ ճանապարհներին և ասել, որ եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են այստեղով անցնել, պետք է ստանան Ադրբեջանի Հանրապետության վիզա: Այս դեպքում է՞լ պիտի դիմենք Ռուսաստանին և ասենք՝ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,-ասում է քաղաքագետ Բենյամին Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակումից հետո էլ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կրկին նման քայլերի չի դիմի:

«Եթե իրոք եղել են պայմանավորվածություններ, որ Ադրբեջանը խոչընդոտներ չի հարուցելու, և մենք դեկտեմբերին ճանապարհը զիջել ենք իրենց, բայց հիմա Ադրբեջանը ճանապարհները փակում է, ապա որո՞նք են երաշխիքները, որ հետագայում Ադրբեջանը չի փակի, ասենք, Նախիջևանով անցնող մեր ճանապարհները: Փոխարենը մենք չենք կարող փակել, օրինակ, Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհները, քանի որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է, որ դրանց անվտանգության ապահովումը փոխանցվելու է Ռուսաստանի սահմանապահ զորքերին»:

Քաղաքագետը նաև կարծում է, որ գործող իշխանությունն իր կառավարության ծրագրում հստակ նշել է, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն, ինչը ենթադրում է, որ իշխանությունը կգնա Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի տրամադրմանը:

«Խաղաղության այդ պրոցեսը անհնար է պատկերացնել նաև առանց հայ-թուրքական հարաբերություններում որոշակի գործընթացի սկսման: Ամենայն հավանականությամբ կսկսվի գործընթաց, հնարավոր է՝ սկզբում ոչ հրապարակային: Չեմ բացառում նաև, որ այդ գործընթացը սկսված է»,-ասաց քաղաքագետը:

 

Բենյամին Պողոսյան Սյունիքի մարզ Արցախյան հիմնախնդիր

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին