f

Անկախ

Վենեսուելայի արևմուտքում առնվազն 20 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել


Առնվազն 20 մարդ է զոհվել Վենեսուելայի արևմուտքում՝ Մերիդա նահանգում, տեղատարափ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղից և գյուղերի ողողումից, տեղեկացնում են տեղի իշխանությունները:

Իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը Մերիդայում հաղորդել է զոհերի թվի աճի մասին: Նրա խոսքով՝ իշխանություններն աշխատում են որոշ շրջաններում հեռախոսային կապի վերականգնման ուղղությամբ:

Նահանգապետ Ռամոն Գևարան, որ ներկայացնում է ընդդիմադիր «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել է, որ ջրհեղեղից ավերվել է ավելի քան 1,2 հազար տուն, կան անհետ կորածներ, որոնց որոնումները շարունակվում են: Գևարայի խոսքով՝ տուժած շրջանի մի քանի քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության, քանի որ ջրերը վնասել են տրանֆորմատորները: Նա նշել է, որ թե՛ պետական, թե՛ տեղական իշխանությունները տուժած շրջաններին օգնություն ցույց տալու բավարար միջոցներ չունեն, և հանձնարարել է ենթակառուցվածքների մասնագետներին աշխատել Կարակասում իշխանությունների հետ շենքերի և ճանապարհների վերանորոգման ուղղությամբ:

Նահանգապետը հրահանգել է մարդասիրական օգնության կետ բացել Մերիդա քաղաքի կենտրոնում, որտեղ մարդիկ ջուր են ստանում, սննդամթերք, հագուստ և վերմակներ, առավել տուժած շրջաններ բուժաշխատողներ են գործուղվել: Միաժամանակ նա կոչ է արել չքաղաքականացնել իրավիճակը:

«Եկեք չդարձնենք սա քաղաքական կամ գաղափարական»,- ասել է Գևարան՝ հավելելով, որ հարկ է «համատեղ որոնել այս խնդրի լուծումը»:

Ներքին գործերի նախարար Ռեմիխիո Սեբալյոսը հայտնել է պետական հեռուստատեսությանը, որ երկրում տարերքից տուժել է 54,5 հազար մարդ:

Աղբյուրը՝ INTERFAX.RU

 

Աշխարհում վենեսուելա ջրհեղեղ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին