ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 25-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կենսագրություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը ծնվել է 1984թ. դեկտեմբերի 26-ին, Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում:
2007թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
2007-2012թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ստորաբաժանումներում քննիչի, ավագ քննիչի, պաշտոններում:
2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2014-2020թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
2020-2021թթ. զբաղեցրել է նույն բաժնի պետի պաշտոնը:
Արման Բաղդասարյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:
Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: