Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր Hraparak.am-ի հարցին ի պատասխան` անդրադարձավ այն ՔՊ-ական պատգամավորների վարքին, որոնք մինչև իշխանության գալը աշխատել են իր կնոջ` Էլիզաբեթ Պետրոսյանի ղեկավարած Para.tv լրատվական կայքում և լիուլի վարձատրվել են իրենց անձնական գրպանից կամ, ինչպես այսօր այդ նույն ՔՊ-ականներն են ասում, «թալանած գումարներից»:
Խոսքը, մասնավորապես, ՔՊ-ական պատգամավորները Արթուր Հովհաննիսյանի, Արեն Մկրտչյանի և Հայկ Կոնջորյանի մասին է: Հակոբյանի կինը նրանցից հատկապես առաջին երկուսին` Արթուրին և Արենին, բարձր վարձատրել է, տարբեր առիթներով նվերներ արել, անգամ իր անձնական միջոցներով Արթուր Հովհաննիսյանին, օրինակ, ընտանյոք հանդերձ ուղարկել է ծով` հանգստանալու: Այսօր այդ նույն պատգամավորները իրենց ժամանակին կերակրած անձի` Վահե Հակոբյանի հասցեին հայհոյանքներ էին հնչեցնում, հարձակվում նրա վրա, որ խփեին:
Այս թեմայով մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանն ասաց հետևյալը. «Ես նկատեցի, որ Արենը Մկրտչյան, տենց ինչ-որ ոգևորվել էր, ոտիկներով ինչ-որ բաներ էր անում, հետո իրեն գրկեցին, հանեցին դուրս:
Իսկ Արթուր Հովհաննիսյանի մասով էլ ասաց. «Էն Արթուրիկը, որ կա, իրա վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքը արտասվում էր»:
Մանրամասն՝ տեսանյութում