Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ռաֆիկ Մաշադյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։