Այսօր <<պողպատյա>> համբերությամբ զինվելով ու լսելով կառավարության ծրագրի շուրջ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի հատկապես Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածը, վերստին ու, թերևս, վերջնականապես համոզվեցի, որ մենք գործ ունենք մի <<առաջնորդի>> հետ, ով ոչ միայն անհաղորդ է համազգային հույժ կարևորության խնդրի իրական բովանդակությանը, այլև՝ ընդհանրապես պետական քաղաքականությանը...
Սա իրոք խայտառակություն է, համազգային խայտառակություն, որի համար օրինաչափորեն այժմ և ընդմիշտ ամաչելու և պատասխան է տալու ոչ միայն ժողովրդի այն չմտածող հատվածը, որ երկրորդ անգամ երկրի ղեկին կարգեց այս պատահականությանը, այլ նախևառաջ բոլոր նրանք, ովքեր օժտված լինելով մտածելու ընդունակությամբ, դրսևորել և դրսևորում են հանցավոր չեզոքություն...