Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաքում: Այս մասին երկուշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը:
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը կկայանա 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում»,- ասված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին պետության ղեկավարի մասնակցությունից հետո արված հայտարարության մեջ:
Արտահերթ նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Այն անցկացնելու որոշումն ընդունվել է Աֆղանստանում վերջին իրադարձությունների ֆոնին: Ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման հարցերն այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: