f

Անկախ

ՍՈՒՐՃԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


(Liana-ի խնդրանքով)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

17-րդ դարում Եվրոպա է հասնում բոլորովին մի նոր բան՝ ՍՈՒՐՃԸ՝ Արևելքի նվերը Արևմուտքին։ Այսօր Եվրոպայում յուրաքանչյուր մարդ տարեկան խմում է մոտ 164 լիտր սուրճ, իսկ աշխարհում ամեն օր խմում են ավելի քան 2 մլրդ բաժակ սուրճ։

Սուրճը չափազանց մեծ դեր է խաղացել հեղափոխությունների պատմության մեջ։ Պատմական մի որոշակի ժամանակահատվածում հանգիստ կարելի էր ասել՝ «Մի սրճարան – մի հեղափոխություն»։

Նորագույն գիտական հետազոտություններն ուսումնասիրում են այն հարցը, թե ինչ ազդեցություն է ունեցել սուրճը մարդկության պատմության վրա, և արդյոք սուրճն ազդում է մեր մտածողության վրա։ Ո՞րն է այս խորհրդավոր ըմպելիքի հաջողության բանաձևը, որն ավելի քան 1000 նյութից է բաղկացած, որոնցից շատերը դեռ քիմիական անալիզի չեն ենթարկվել։

ՄԱՍ I.

Սուրճն ավելի քան 1000 տարեկան է։ Նրա հետքերը տանում են Եթովպիա։ Ըստ բանավոր ավանդապատումի՝ 9-րդ դարում առաջին անգամ հայտնաբերվում է վայրի աճող սրճենին։ Այդ ժամանակ Եթովպիայի բնիկները տրորում էին սուրճի պտուղները և դրանցից գնդիկներ սարքում իբրև զինվորների համար սնունդ։ Միայն ավելի ուշ սկսեցին բովել սուրճի պտղի կորիզները։

Սկզբում սուրճը Եթովպիայից տարածվում է հարևան Եմենում ու հետո 1511 թվականին հասնում Մեքքա՝ դառնալով առաջին քաղաքական կոնֆլիկտների պատճառը ամենից առաջ սուֆիզմի՝ իսլամի հոսանքներից մեկի պատճառով։ Այդ ժամանակ Մեքքայի փաշան (քաղաքի կառավարիչը) Կայա բեյն էր, որը, իբրև իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, պատասխանատու էր նաև հասարակական կարգի համար։ 1511-ին խիստ հավատացյալ մահմեդականները տեսնում են, որ սուֆիներն իրենց ծիսակատարությունների ժամանակ մի ըմպելիք են խմում, որը կարծես թե ազդում է իբրև թմրամիջոց։ Դա ի՞նչ խորհրդավոր ըմպելիք է, որ սուֆիներին այդքան շատ ուժ է տալիս։ Այդ սև ըմպելիքի նկատմամբ մեծ թերհավատություն է առաջանում։ Կրոնական ոստիկանության պետը կասկած չուներ, որ այդ ըմպելիքը թմրանյութ է, ինչպես որ գինին։ Կայա բեյը ձերբակալել է տալիս սուֆիներին ու կանգնեցնում դատարանի առաջ։ Գինու օգտագործումն այն ժամանակ մահմեդականների համար ծանր հանցագործություն էր։ Կայա բեյն իր մեղադրանքը հիմնավորում է նրանով, որ սուֆիների օգտագործած սև ըմպելիքը սուրճի կորիզներից պատրաստված գինի է։ Առանց այդ էլ անհնազանդ սուֆիները Կայա բեյի աչքի փուշն էին, որովհետև նա սուֆիներին համարում էր ընդդիմադիրներ, իսլամից շեղվողներ։ Դատական նիստին նա որպես փորձագետ մի բժշկի է հրավիրում, որը վկայում է, որ սուրճը գինու նման ազդում է մարդու մտքերի վրա։ Կայա բեյը դատարանից պահանջում է սուֆիներին դատապարտել մահվան։ Սուֆիների առաջնորդը պնդում է, որ դատավորը դատավճիռ կայացնելուց առաջ կարող է անձամբ փորձել ու տեսնել, որ սուրճն անվնաս է։ Բայց դատավորը մերժում է։

Մասնագետներն այսօր կարծում են, որ Կայա բեյը ոչ թե ուզում էր արգելել հենց սուրճը, այլ նրա պրոբլեմը մարդկանց հավաքներն էին։ Նա վախ ուներ քաղաքական ընդդիմության ժողովներից։ Դրա համար նա մի քայլ էլ է առաջ գնում ու իր զինվորներին հրամայում է ամբողջ Մեքքայում որոնել, թե որտեղ սուրճ կա։ Զինվորները սուրճ են հայտնաբերում և՛ սրճարաններում, և՛ մասնավոր տներում ու բռնագրավում։ Թեև սուրճն այն ժամանակ շատ թանկ էր, բայց Կայա բեյն ամբողջ սուրճն այրել է տալիս։

Մի քանի տարի անց օսմանները գրավում են Կահիրեն։ Դեպի Մեքքա ուխտագնացությունների արդյունքում սուրճը Մեքքայից հասնում է Կահիրե, այնտեղից՝ Դամասկոս ու հետո՝ Կոստանդնուպոլիս։ 1554 թվականին Կոստանդնուպոլսում բացվում է առաջին սրճարանը, որը շատ արագ գրավում է բազմաթիվ այցելուների։ Սրճարանի հիմնադիրները երկու վաճառականներ էին՝ Հաքըմը՝ Հալեպից և Ջեմսը՝ Դամասկոսից։ Նրանք սրճարանն անվանում են «Կրթվածների դպրոց», իսկ սուրճը՝ «մտածողների կաթ»։ Առաջին անգամ մահմեդականները, հրեաները, քրիստոնյաներն ու այլ կրոնների հետևորդները միասին նույն տեղում էին հավաքվում։ Այստեղ նրանք զրուցում ու քննարկում էին ամենատարբեր հարցեր։

16-րդ դարի Արևելքում միայն վաճառականները, պաշտոնյաներն ու հասարակության վերնախավի ներկայացուցիչները կարող էին վճարել թանկ սուրճի համար։ Բայց շուտով մի ծես է զարգանում։ Որոշ հյուրեր, երբ տեսնում էին սրճարան մտնող աղքատի, նշան էին անում խոհարարին և ասում «ջավա», ինչը նշանակում է «անվճար»։ Դա նշանակում էր, որ ներս մտնողին հյուրասիրում են։ Ի դեպ, այս ավանդույթը մինչև հիմա շարունակվում է Նեապոլում․ առատաձեռն հաճախորդները սուրճ են հյուրասիրում կարիքավորներին (այսպես կոչված Caffè sospeso)։ Շուտով սրճարանը վերածվում է մտքերի փոխանակման կենտրոնի։ Այն միաժամանակ համերգասրահ էր, թատրոն և քննարկումների ֆորում։

1633 թվականին սուլթան Մուրադ IV-ը Կոստանդնուպոլսում ծպտված այցելում է մի սրճարան և լսում է, թե ինչպես են քաղաքացիները հայհոյում ու ծաղրում իր կառավարությունն ու պալատը։ Նա այդ քննադատությունները չի հանդուրժում։ Ի պատասխան՝ նա ամենաթեթև զանցանքները պատժում է մահվամբ։ Ենթադրվում է, որ նա մահապատժի է ենթարկում ավելի քան 10․000 մարդու։ Նա արգելում է նաև սրճարանները, որովհետև դրանք նրա պատկերացմամբ ընդդիմախոսների հավաքատեղի էին։ Հետևաբար, նրա արգելքը նույնպես, ինչպես որ Կայա բեյինը, քաղաքական պատճառներ ուներ։ Բոլոր սրճարանները քարուքանդ են արվում, իսկ անհնազանդ սրճարանատերերն անգթորեն հետապնդվում են։ Սուրճով բեռնված նավերը նա ընկղմել է տալիս Բոսֆորում։ Նույնը կատարվում է սուրճ խմողների նկատմամբ․ նրանց կարում են պարկերի մեջ ու նետում Բոսֆորի ջրերը։

Մուրադի այս քաղաքականության պատճառով սուրճի սիրահարներն արտագաղթում են։ Եվ շուտով եվրոպական շատ քաղաքներում բացվում են առաջին սրճարանները, մասնավորապես 1647-ին՝ Վենետիկում, 1650-ին՝ Օքսֆորդում, 1671-ին՝ Մարսելում, 1672-ին՝ Փարիզում, 1673-ին՝ Բրեմենում, 1685-ին՝ Վիեննայում, 1694-ին՝ Լայպցիգում։

1669-ին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը Օսմանյան կայսրության նոր դեսպան Սուլեյման աղային հեռացնում է Վերսալից, քանի որ նա ընդունելության ժամանակ քիչ է խոնարհվում թագավորի առաջ։ Սուլեյմանն սկսում է մտածել, թե ինքն ինչպես կարող է այնուամենայնիվ ստանալ քաղաքական տեղեկություններ։ Եվ նա փորձում է կապ հաստատել արքունի տիկնանց հետ, և նրանց հրավիրում է Փարիզի իր դեսպանատուն։ Հատկապես նրան հետաքրքրում էր, թե արդյոք Ֆրանսիայի թագավորը կաջակցի Հաբսբուրգներին, երբ թուրքերն արշավեն Վիեննայի դեմ։ Եվ նա արքունի տիկնանց գրավում է արևելյան ծեսերով ու հատկապես անհայտ մի ըմպելիքով՝ սև, տաք ու դառը։ Նման բան այդ ժամանակ Փարիզում դեռ ոչ ոք չէր ըմպել։ Եվ դեսպանի խայծը գործում է։ Անբռնազբոս մթնոլորտում կանայք սկսում են անկաշկանդ խոսել նաև քաղաքական թեմաների՝ ներառյալ Լյուդովիկոս XIV-ի նոր դաշինքների ու մտադրությունների մասին։

Ակտիվ նավագնացության շնորհիվ սուրճը հասնում է նաև Անգլիա։ 1700-ականների սկզբին բրիտանական կղզում կային արդեն մոտ 2000 սրճարաններ։ Բայց կանանց մուտքն այնտեղ արգելված էր։ Տղամարդիկ հաճելի ժամանակ էին անցկացնում սրճարաններում, իսկ նրանց կանայք մենակ նստած էին տանը։ Բայց կանայք ընդդիմանում են դրան ու մի հանրագիր են ներկայացնում քաղաքապետին; Դրանով նրանք պահանջում են արգելել սրճարանները։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ սուրճի պատճառով տղամարդիկ սեռապես «չորանում են», ինչպես այն անապատը, որտեղից ծագում է սուրճը 😃 Դրան ի պատասխան տղամարդիկ էլ իրենց հանրագիրն են ներկայացնում՝ ի պաշտպանություն սուրճի՝ պնդելով, որ այդ ամենը սուտ է։ Հակառակը, սուրճն իրենց սերմնաբջիջներին «մտավոր բաղադրիչ» է ավելացնում 😃

Իրականում սրճարաններում տեղի էին ունենում ակտիվ մտափոխանակություններ։ Եվ այդ հանրագրերի հիմքում ընկած էին այլ շահեր։ Պատմաբանները պարզել են, որ կանանց հանրագրի նախաձեռնությունը գալիս էր թագավորից ու եկեղեցուց, որովհետև նրանք վախենում էին հասարակական-քաղաքական խռովություններից, որոնք կարող էին ծագել սրճարաններում։ Եվ իսկապես այդ հանրագրից մի տարի անց թագավորը փորձում է արգելել սրճարանները։ Բայց ապարդյուն։

(Շարունակելի)

սուրճ Գոռ Հովհաննիսյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի Աշխարհում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին