f

Անկախ

Էս պետական մակարդակով կթոցին ե՞րբ եք թարգելու, արա Նիկոլ


Պատմեմ ձեզ, թե ոնց են ՀՀ իշխանությունները օդանավակայանում «պայքարում» կորոնավիրուսի դեմ:

Իջնում ես ինքնաթիռից, հերթի մեջ կանգնած անցնում ես անձնագրային ստուգումը, գնում ուղեբեռդ ես վերցնում, շփվում մարդկանց հետ, դյութի ֆրի մտնում, պտտվում, նայում, ու վերջում արդեն, երբ ուզում ես դուրս գալ օդանավակայանից, հենց ելքի մոտ քեզ սպասում են ՀՀ հպա՜րտ քաղաքացիների ոստիկաններն ու Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, ովքեր սիրալիր կերպով քեզնից պահանջում են վերջին 72 ժամում տված թեստի պատասխան, որը բնականաբար ոչ ոք չունի ու իրենք էլ գիտեն, որ չունեն:

Հոգ չէ, քեզ ուղարկում են թեստ հանձնելու, որտեղ կրկին հերթ է, կրկին կուտակում, իրար գլխի լցված հերթ են կանգնում, իրար շնչի նստած սպասում, թե, երբ են իրենցից թեստ վերցնելու, թեստը հանձնում են, չեկը վերցնում են, ու մոտենում սիրալիր ԱՆ-ի ներկայացուցիչներին ու ոստիկաններին, չեկը ցույց տալիս, եսիմ անիմաստ ինչ ստորագրում և ազատ ես...: Իսկ թեստի պատասխանը դու կիմանաս վաղը, հիմա գնա ֆռֆռա, քանի որ կարևորը չեկը ցույց ես տվել, մնացածը թքած:

Ես ուզում եմ հասկանալ, տիկնայք և պարոնայք մելկի ռեկետչիկներ, որ օրինակ մի ընտանիքից 105 հազար դրամ միանգամից վերցնում եք թեստավորման համար, բայց ձեր համար կարևորը էդ չեկն ա, ոչ թե հիվանդությունը, դուք դրանով ի՞նչ եք ուզում ապացուցել, որ 10$-ով միգրացիոն կտրոն լրացնող արաբից ավելի շուստրի՞ եք:

Էս պետական մակարդակով կթոցին ե՞րբ եք թարգելու, արա Նիկոլ: Սեզոնը գիտեք, հանգստյան ուղղությունները գիտեք (շատ էլ չեն) ու, եթե էդքան մտահոգ եք կորոնավիրուսի երկիր թափանցելով, ուրեմն ստեղծեք պայմաններ, հորինեք պայմաններ, պարտադրեք պայմաններ, որ մարդն արդեն թեստի պատասխանը ձեռքը մտնի երկիր, ոնց օրինակ անում ա նույն Եգիպտոսը: Ցույց տուր, անցի: Չունե՞ս, քո խնդիրն ա, տուրիստականներդ իմացել են, թող կազմակերպեին:

Թե չէ ստեղ թեստի տեղը չեկով երկիր մուտք գործելը մի տեսակ դիշովի ու մանր ռեկետչիկություն ա հիշացնում, ու էն տրանսպրտի մեջ դիմակ դնել-չդնելը մղվում ա 10-րդ պլան:

Դուք կորոնայի դեմ չեք պայքարում է, դուք կորոնայի անվան տակ մարդկանց եք քերում, կորոնայից ամեն կերպ օգուտ եք քաղում ժողովրդի գրպանի հաշվին, ու ոնց էն ձեր շեֆն ա սիրում ասել՝ «սերմնացու գողացող մկներ», այ հիմա դուք էդ եք:

#դիշովկեք

Արամ Գևորգյան ՖԲ Գրառում թեսթ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին