f

Անկախ

Թուրքիան այլ ելք չունի, պետք է տարածվի, հակառակ դեպքում այդ երկիրը կարող է փլուզվել


Թուրքիայի ազգայնականների լիդերը՝ Բախչելին, ասել է, որ եթե Թուրքիան դուրս գա Աֆղանստանից, ապա դա իր ազդեցությունը կունենա Անատոլիայի (Հայկական Լեռնաշխարհի) ճակատագրի վրա:

Բախչելիի հետ միանշանակ պետք է համաձայնվել, ես ինքս բազմիցս գրել եմ, որ Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեխը հենց դա է, Թուրքիան այլ ելք չունի, պետք է տարածվի, հակառակ դեպքում այդ երկիրը կարող է փլուզվել, իսկ փլուզման վտանգի առաջ կանգնած երկիրն ամեն ինչի ընդունակ է:

Բնական է, խոսքը քրդերի մասին է, որոնք և քանակապես, և տարածքային առումով Թուրքիյում տարածվում ու բազմաքանակ են դառնում: Ընդհանրապես, Թուրքիայի ցանկացած ստրատեգիական որոշման մեջ պետք է որոնել քրդերի խնդրի հետ առընչությունը:

Եւ Սիրիայում, և Կովկասում, և Միջին Ասիայում Թուրքիան դատապարտված է տարածվել ու ագրեսիվ դառնալ ու նպատակը քրդերին թյուրքական ծովում խեղդելն է, այլ ելք չունի:

Պետք է անպայման հաշվի առնել այն հանգամանքը, որ Մեղրի միջանցքի հիմնական կարևորությունը Թուրքիայի համար ոչ միայն առևտրական նպատակներն են, այլև ռազմական տեխնիկայի ու զորքերի արագ տեղաշարժի հնարավորությունը դեպի Ադրբեջան, իսկ հետագայում դեպի հարավ ու արևելեք: Դրա համար է գնում վեճը "միջանցք" ու "ճանապարհ" հասկացությունների մասին, այսինքն խնդիրն այդ կոմունիկացիայի վերահսկողության հարցն է։

Սակայն նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին, որը նույնպես ստիպված է տարածել, կամ գոնե պահպանել իր ազդեցության ոլորտը ու հիմնական պատճառը նույնպես ներքին է՝ թյուրքական ու մուսուլմանական բնակչության առկայությունը:

Այս առումով, անկախ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընթացող ֆլիրտից, ստրատեգիական առումով շահերը հակառակն է։ Ռուսաստանի համար հիմնական խնդիրն է ԱՄՆ-ին դուրս մղել մեծ տարածաշրջանից, ինչի համար Թուրքիայի հետ "խաղում" է, իսկ Թուրքիան իր սուվերանության աստիճանն է բարձրացնում, թուլացնելով ԱՄՆ ազդեցությունն, իր հետագա նպատակների համար, սակայն հետագայում շահերը կարող են նորից համընկնել։

Սա է իրավիճակն ու մեր հիմնական սխալն այն էր, որ նախկին ու ներկա իշխանությունները չեն հաշվարկել ու հաշվի չեն նստել գլոբալ աշխարքաղաքական իրողությունների հետ ու չեն կարողացել ճկուն լինել։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Թուրքիա Աֆղանստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին