f

Անկախ

Պետական ռեկետ Էռնեկյան-Փաշինյան ձևաչափով․՛՛Հրապարակ՛՛


«Զվարթնոց» օդանավակայանի համար նոր անուն էի՞ք փնտրում: Գտել եմ՝ COVID-19, կամ ուղղակի՝ COVID օդանավակայան:

Ժամանման սրահի կենտրոնում սպիտակ խալաթներով մարդիկ են տեղակայված: Առաջին հայացքից՝ բժիշկներ են: Բայց նրանց գործողություններին մի փոքր հետևելով անմիջապես հասկանում ես, որ սպիտակ խալաթով ոստիկաններ են: Ժամանող ուղևորին՝ մեր, մանուկ, ծեր, թոփալ, նրանք ուղղորդում են ժամանման սրահի հեռավոր անկյունները, որտեղից այնուհետև ուղևորները դուրս են գալիս թագավարակի թեստ հանձնելու մասին համապատասխան տեղեկանքով և կրկին մոտենում սրահի կենտրոնում բազմած բժիշկ-ոստիկաններին: Սրանք ուշադիր զննում են տեղեկանքը, վստահանում, որ ժամանող ուղևորն արդեն «մուծվել է» թեստի համար և «ներս» թողնում Հայաստան: Նույնն է վիճակը նաև մեկնելիս: Մինչև բացասական պատասխանով թեստի թուղթ չունենաս, թույլ չեն տա օդանավ նստել:

Չեմ սիրում ուրիշի փողերը հաշվել, բայց սա այդ դեպքը չէ: Չես կարող անտարբեր մնալ, երբ քո կառավարությունը Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների առաջ «շլագբաումը» դրած՝ COVID-ի գումար է գանձում:

Նույն վիճակն է նաև ՀՀ ցամաքային դարպասների մոտ: Սա այլ կերպ, քան պետական ռեկետ չես անվանի: Օդանավակայանի պարագայում հեշտ է հաշվարկել, թե մեկ օրում օդից որքան գումար է գրպանում կառավարությունը: Դրա համար բավական է մեկ օրում մեկնող և ժամանող քաղաքացիների (ներառյալ երեխաները) ընդհանուր թիվը բազմապատկել 15 հազարոով: Կստացվի մի ահռելի գումար, որ նույն օրն էլ անհետանում է իշխող վերնախավի գրպաններում: Իսկ հիմա այդ թիվը բազմապատկեք 30-ով, հետո՝ 12-ով, ու պարզ կդառնա, որ ՀՀ իշխանությունները Երևանի COVID օդանավակայանը  դարձրել են կթու կովերի հավաքակայան:

Օդանավակայանը COVID կենտրոնի վերածած Էռնեկյանն ու Նիկոլը հրաշալի բիզնես զույգ են կազմում: Էռնեկ Նիկոլին՝ ինչպես ասում են: Օրթախով բիզնեսն էլ, ինչպես գիտեք, իր օրենքներն ունի և չի կարող ծառայել միայն օրթախներից մեկի շահերին: Ասելս այն է, որ եթե Էռնեկյանն օգուտ չունենար, առը հա թե Նիկոլին թույլ կտար COVID-ի բիզնես դնել օդանավակայանում: Ժամանման սրահի ծառայությունները՝ կրպակներ, վաճառասրահներ, բանկային բաժանմունքներ, հեռախոսային օպերատորներ և այլն, գրեթե փակ են:

Ո՞վ է Էռնեկյանին վճարում այդ ծառայությունների վարձակալած և արդեն տևական ժամանակ չգործող տարածքների համար: Կարծում եմ՝ Նիկոլը: Չէի պնդի, որ այդ գծուծ արարածն իր գրպանից է փող տալիս Էռնեկյանին, բայց այն, որ Էռնեկյանը եռակի կամ քառակի անգամ շահում է վճարովի ավտոկանգառի արժեքը 2 անգամ թանկացնելուց, դա փաստ է: Մեկ ժամը 400 դրամից դարձրել է 800 դրամ: Ո՞ւր են նայում մեր համապատասխան վերահսկողական ծառայությունները, ինչո՞վ է պայմանավորված այդ «ողջամիտ» գնաճը: Ընդ որում, դիմավորելու կամ ճանապարհելու եկած մարդիկ ստիպված են ավելի երկար սպասել ավտոկանգառում, որովհետև COVID ձևականությունների պատճառով ուղևորների մեկնման և ժամանման վրա հիմա ավելի շատ ժամանակ է ծախսվում: Էռնեկյանն սկսել է գումար խնայել նաև սրահների օդափոխության հաշվին: Դիմավորողներին ներս չեն թողնում՝ դա պատճառաբանելով փակ տարածքում COVID-ի տարածման ավելի մեծ հավանականությամբ: Այդպիսով խնայվում է սրահի սառը, իսկ ձմռանը նաև տաք օդը: Իսկ թե ինչ է կատարվում դրսում՝ ելքի միակ դռան մոտ, շատերը գիտեն, ովքեր վերջին 2 տարում երբևէ գնացել են մարդ դիմավորելու: Ոստիկանները խռնված մարդկանց ու անթրաշ տաքսիստների միջով  հազիվ են ճանապարհ բացում, որ ավիաուղևորը դուրս գա շենքից. տեսարան, որ հատուկ է բացառապես գավառական հետնախորշերին:

Նիկոլը ասում էր՝ կորոնավիրուսը հնարավորություն է: Չկասկածեք: Փող շինելու հրաշալի հնարավորություն է կորոնավիրուսը: Արսեն Թորոսյանն, օրինակ, որքա՞ն լափեց, կորոնավիրուսի քանի՞ միջազգային գիտաժողովի մեկնեց պետության հաշվին, որքա՞ն փող մտավ Հայաստան կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հիվանդանոցի նման ինչ-որ բաներ կառուցեցին՝ մեկուսարաններ: Փող էր չէ՞, այդ ամենը: Լափեցին ու լվացին էդ փողը՝ չմոռանալով դրան խառնել նաև բյուջետային փողեր: Արդյունքը՝ զրո, իրենք՝ միլիարդատեր: Հաշվետվությո՞ւն: Գժվե՞լ եք, ի՞նչ հաշվետվություն: Իրենց 670 հազար քաղաքացի ձայն է տվել: Ո՞ւմից հաշվետվություն պահանջես, կամ այդ ո՞ւմ պետք է հաշվետվություն տան իրենք:

Իսկ հիմա մի քանի խոսք այն մասին, թե ինչու այս ամենը, որ կոչվում է կորոնավիրուսի դեմ պայքար, կատարյալ հիմարություն է: Նախ մի պարզ համեմատություն: Ամբողջ աշխարհում ցույցեր են կառավարությունների կորոնավիրուսային աճպարարությունների դեմ: Հայաստանում ոչ ոք չի բողոքում: Սա արդեն նորմալ չէ: Ուրեմն՝ կամ մեր ժողովուրդն է տհաս, կամ կառավարությունն է շատ խելացի: Բայց ես կարծում եմ՝ ոչ մեկն է, ոչ էլ մյուսը: Մեզ մոտ պետություն որպես այդպիսին պարզապես չկա: Կա մի բան, որ ավելի ճիշտ կլինի ՀՔՊ անվանել՝ Հայաստանի Քյոխվայապետություն: Այստեղ ոչ ոք իր գործով չի զբաղվում: Առողջապահության նախարարը առողջապահության հետ կապ չունի, Ջրային կոմիտեի ղեկավարը նույնիսկ լողալ չգիտի, արտգործնախարարը յոթ երկրի շպիոն է, վարչապետը՝ մեխանիկ, որ նույնիսկ չգիտի, թե ինչպես են գործածում հյուսնի մուրճը:

Եվ ուզում եք, որ այս քյոխվայապետությունում կորոնավիրուսային այլանդակությունների դեմ ցույցե՞ր լինեն: Չեն լինի, չեն լինի մինչև ժողովուրդը սրանց գործողություններում տրամաբանության նշույլ չտեսնի: Քաղաքական կիսախելագարների դեմ ի՞նչ ցույց: նրանց պետք է տեղավորել համապատասխան «քաղաքական» հաստատություններում՝ մեկուսացնելով հանրությունից: Բայց դա արդեն միանգամայն այլ օպերա է, որ ժողովուրդն առանց կազմակերպվելու չի կարող «երգել»:

Էդիկ Անդրեասյան

2019-nCoV կորոնավիրուս Զվարթնոց թեսթ խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին