f

Անկախ

Եթե Սևանը կորցրեցինք, Հայաստանն էլ կկորցնենք․ Կ․ Դանիելյան


Սևանա լճից այս տարի 170 մլն խմ-ի փոխարեն բաց կթողնվի 245 մլն խմ ջուր․ ԱԺ-ն արդեն իսկ ընդունել է օրենսդրական համապատասխան փոփոխությունները, նախագահն էլ՝ ստորագրել։

75 մլն խմ հավելյալ ջրառն իրականացվում է այն պայմաններում, երբ լիճն ամեն տարի ծաղկում է, բնապահպաններն ահազանգում են ճահճացման արագընթաց գործընթացների մասին, իսկ ջրի մակարդակն էլ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցածր է 4 սմ-ով։ Բնապահպանները համոզված են՝ հավելյալ ջրառն անհետևանք չի մնա լճի էկոհամակարգի համար․ օրենսդրությամբ սահմանված 170 մլն խմ-ն ջրառի  առավելագույն ծավալն է, որի պարագայում չի խախտվում լճի էկոհամակարգի կայունությունը։

Բնապահպան Կարինե Դանիելյանն «Անկախի» հետ զրույցում ափսոսանք է հայտնում, որ պետական և հանրային մակարդակով Սևանա լճի կարևորության գիտակցումը  չկա։

«Աստված մի արասցե՝ եթե Սևանը կորցրեցինք, Հայաստանն էլ կկորցնենք։  Սա մեր ամենալուրջ խնդիրն է, և ոչ միայն բնապահպանական։ Այս գիտակցությունը մեզ մոտ, ցավոք,  չկա։  Միայն առանձին  էկոլոգներն են դա գիտակցում»,- ասում է նա։

Դանիելյանն ասում է, որ հավելյալ ջրառի որոշումն ինչ-որ առումով հասկանալի է․ տարին չորային է, գյուղատնտեսության խնդիր կա, չի կարելի թողնել, որ մշակովի դաշտերն ու այգիները չորանան։ «Երկրի տարածքի համար էլ այդ չորությունը լավ չէ։ Պետք է կարողանալ ոսկե միջինը գտնել»,- ասում է նա; Բնապահպանը, սակայն, կարծում է, որ կառավարությանը կարելի է մեղադրել վաղուց հայտնի խնդիրները չլուծելու և ոռոգման ջրի համար հայացքը մշտապես Սևանին ուղղելու համար։

Նա նշում է, որ պետք է կառուցվեն ջրամբարներ, ոռոգման համակարգն արդիականացվի, ջրատարները վերանորոգվեն, այլապես ներկա պայմաններում ոռոգման ջրի մեծ կորուստ ունենք մինչև գյուղացուն հասնելը։

«Այս խնդիրները վաղուց են հայտնի, բազմիցս գրվել ու բարձրաձայնվել են։ Բայց այդ խնդիրների լուծման ուղղությամբ շատ քիչ քայլեր են ձեռնարկվում։ Մինչդեռ  նշված խնդիրները պետք է տարեցտարի աստիճանաբար լուծենք, որ Սևանից հավելյալ ջրառի կարիք չառաջանա»,- ասում է Դանիելյանը։

Նա շեշտում է՝ ազգովի պետք է լծվենք Սևանի փրկության համալիր ծրագրի իրագործմանը, որը ենթադրում է ոչ միայն ջրամբարների կառուցում ու ոռոգման համակարգի արդիականացում՝ ջրի խնայողության ու արդյունավետ օգտագործման նպատակով, այլ նաև ենթադրում է Սևանի ջրի մակարդակի և որակի բարձրացմանն ուղղված քայլեր։

Դանիելյանը, անդրադառնալով Սևանա լճի ծաղկման խնդրին, ասում է, որ դա հետևանք է ջրի աղտոտվածության․ Սևան հոսող ջրերը կեղտոտ են և մաքրման կարիք ունեն։ «Սևանը կենդանի օրգանիզմի է նման։ Եթե ջրի հոսք ես ապահովում, որ մակարդակը բարձրանա, լճի վիճակն անմիջապես զգալիորեն բարելավվում է, ջրի որակը լավանում է։ Իսկ  մակարդակի իջեցման դեպքում հակառակ պրոսեցներն են տեղի ունենում»,- ասում է նա։

Հարցին, թե  Սևանա լճի պահպանության ուղղությամբ պետական ծրագրերն արդյոք բավարար են, Դանիելյանը պատասանում է․ «Սևանի փրկությանն ուղղված  շատ մանրամասն ու գեղեցիկ մշակված ծրագրեր կան, բայց դրանց իրականացումը խիստ դանդաղ է, դա ակնհայտ է»։ Բնապահպանի կարծիքով՝ թե առկա բնապահպանական խնդիրների, թե դրանց լուծման ուղղությամբ անբավարար քայլերի հիմնական պատճառը վերաբերմունքն է․ բնությունն ու մեր ունեցած ռեսուրսները պատշաճ կերպով չենք գնահատում։

«Առաջնորդվում ենք ինչ հնարավոր է կորզելու սկզբունքով, իսկ հետո ինչ ուզում է, թող լինի։ Այս մոտեցումը պետք է փոխվի»,- ասում է Դանեիլայնը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը ևս համոզված է, որ պետք է փոխվի իշխանությունների վերաբերմունքը Սևանա լճին։ Ասում է՝ այն ավելի շատ դիտարկում են որպես ջրամբար՝ պատշաճ կերպով հոգ չտանելով լճի էկոհամակարգի պահպանության մասին։

«Մենք կորցնում ենք լիճը, արդեն վերջնակետին ենք հասել։ Սրան նպաստում են նաև կլիմայական փոփոխությունները»,- ասում է նա՝ հավելելով, որ հավելյալ ջրառի հետևանքով Սևանում առկա էկոլոգիական խնդիրներն ավելի են սրվելու։

 

 

 

 

բնապահպանություն խմբագրի ընտրանի Կարինե Դանիելյան Սևանա լիճ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին