f

Անկախ

Բացում եմ կյանքիս մի էջ․                            ԻՄ  ԱՄԵՆԱԹԱՆԿ  ՆՎԵՐԸ


Հայաստանի մտահոգ ապագայի տագնապը սրտումս, օգոստոսյան տապից թաքնվելով, սոցիալական խնդիրներից և քաղաքական գզվրտոցից բառի բուն իմաստով վաղուց արդեն հոգնած, գյուղում  հայրական տանս գրադարակների հյուրն եմ: Եվ ահա ձեռքս է ընկնում  Սամվել Գրիգորյանի ,Թող այսպես լինիե բանաստեղծությունների ժողովածուն (,Հայաստանե հրատարակչություն, 1965թ), որը նույն տարվա ավարտին, երբ սովորում էի 3-րդ դասարանում, նվիրել է մայրս` ծննդյանս  10 ամյակին : Ահա իմ ամենաթանկ նվերը, սրբացած մի մասունք, ինձ համար, երջանկության ու կորստի ցավի մի համաձուլվածք: Ահա կարդում եմ .
                            Թե ոտքդ հանկարծ դեմ առնի քարին,
                            Ու քեզ այդ պահին օգնության չգամ,
                            Թե լույս չվառեմ քո ճանապարհին,
                            Իմացիր, որ ես աշխարհում չկամ:
Իմ կյանքի մշտավառ փարոս, մայր իմ սիրասուն, մշտավառ է իմ ճանապարհին քո վառած լույսը: Ավաղ դու չկաս վաղուց, բայց այդ լույսը չի մարում: Ինձ համար այն կմարի այնժամ , երբ ես հրաժեշտ տամ լույս  աշխարհին, <<անջատիչը>> փոխանցելով որդուս, ով նաև իրեն չտեսած Քնարիկ տատի մտապատկերով է արժևորում կնոջ էությունը ընդհանրապես:
Չգիտեմ պատահական զուգադիպություն է, թե նախախմամությամբ Սամվել Գրիգորյանը իր գիրքը նվիրել է սիրելի մոր` Մարգարիտա Աղվանյանի հիշատակին:
Թող ուրեմն լույս իջնի բոլոր մայրերի պայծառ շիրիմներին ու այդ սուրբ լույսով լուսավորվի մեր ներկան և ապագան, իրագործվեն մայրերի բոլոր ցանկությունները:
Սամվել Գրիգորյանը կարծես ինձ համար բացել է մորս սրտի թրթիռները․
                             Ես միայն մի բան կուզեի կյանքում –
                             Պալատներ կերտել քեզ համար անվերջ,
                              Ինքս ունենալ մի փոքրիկ անկյուն,
                              Այն էլ... սրտիդ մեջ:
Ես պալատներ չեմ ուզում, լի ու լի բավարարված եմ ժառանգածս նյութականով և հոգևորով, իսկ իմ սրտում  քո տեղը  ամենևին էլ անկյուն չէ, այլ թագավորություն:
Մայրիկ դու էլ Սամվել Գրիգորյանի նման կտակ-ցանկություն ունեիր գեթ մեկ անգամ այցելել Արցախ աշխարհ: Դու դա իրագործեցիր, գործընկերներիդ հետ տեսնելով Ստեփանակերտը, Շուշին, Դադիվանքը,․․․ Որդիս էլ եղավ այդ տեղերում գեղարվեստական իր կոլեկտիվի հետ, իսկ ե՞ս ․․․
                       Վաղ թե ուշ, ով մահ, պիտի  այցի գաս ինձ,
                       Ու տանես` առած թևերին քո պարզ,
                       Բայց աղաչում եմ իրավունք տաս ինձ
                       Գեթ վերջին անգամ գնալ Ղարաբաղ:
Այս հուշի պատառիկը թող լինի խորհրդանշական գնահատանք կյանքում ունեցածս ամենաթանկ նվերի և ուշացած անդրադարձ քո սուրբ ծննդյան 90 ամյա հոբելյանին:

                                                                      Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին