f

Անկախ

Կյանքի արմատներով, ժամանակի հոգսերով


    Ասում են, որ հին աշխարհի իմաստուններն իմաստաբանում էին հորիզոնական դրությամբ։ Էպիկական հանգիստ ժամանակն էր նրանց  թելադրում՝ նայել աստղազարդ երկնքին և խոսք ու զրույց  բացել աշխարհի բանից, հավերժական ճշմարտություններից, անցվոր մարդու գլխին փակված ճակատգրից։Աշխարհը նրանց համար վերուստ արարչագործված և բավականաչափ պարզ կառուցվածք էր առանց՝ գաղտնիքների և բարդ կապերի։ Մարդն էլ այդ կատարվածի  մեջ միշտ դառնում է ժամանակավոր հավելված։ 
    Ապավինելով իր կյանքի արմատներին, հոգու պատուհանից սեփական աստղազարդ երկնքին է նայում Տաթև Աղաբաբյանը և գնահատանիքի արժանի փորձ ա անում իր հոգու ճիչը հասցնել ընթերցողին, ամենևին էլ  չմոռանալով ժամանակի հոգսը, մարտահրավերները, իր բազմաչարչար ժողովրդի մաքառումի ուղին։ Նրա խոհերից է ծնվել անշուշտ այս հարցադրումը․

Ո՞վ է խառնել աշխարհն արդար,
Լույսը խեղդել խավարի մեջ,
Մեղավորին՝ գառան դիմակ, 
Անմեղին ցավ ու դարդ տվել։

    Հեղինակի ՛՛Իմ և իմ միջև՛՛ ժողովածուի ՛՛Ինձ մի թողեք ինձ հետ մենակ՛՛բանաստեղծական խմբի այս պոռթկումն անգամ բավարար է հասկանալու համար, որ ընթերցողի հետ մտերմական հանդիպման, սրտաբուխ զրույցի և հոգեկան ներթափանցման յուրատիպ բանալիներ են Տաթևի բանաստեղծությունները։ Նա ինքն իր հետ մենակ չի ուզում մնալ, բայց պատրաստ է դառնալ ծառի մի տերևը․

Ես քո ծառի մի տերևն եմ,
Արի ձուլվենք ծառին,
Ցորեն հասկի քո արևն եմ,
Փնտրենք խոնարհ արտերին։
    
Սերը միշտ պոեզիայի անբաժան մասն է։ Բազմաշերտ և բազմերանգ են սիրո աղաբաբյանական նկարագրությունները։ Սերն ամենքիս, նաև նրա համար յուրատիպ զգացողություն է։  Սիրո ժպիտ, սիրո թախիծ, կորստի ցավ ու գտնելու երազանք է Տաթևի տողերը ու նաև խոհեմ մի առաջարկություն․ 
․․․ Ու եթե մի օր կարդալ ուզես,
Նախ արցունքս պետք է մաքրես։

    Ժողովածուի բանաստեղծությունների մի շարք էլ վերնագրված է ՛՛Քեզ՛՛։ ՛՛Քեզ՛՛-ը բոլորիս և Աղաբաբյանի համար իր ընտանիքն է, զավակները, ծնողները, նախնիք, նաև ընկերները, հայոց բանակի զինվորները․․․
Բոլորի հետ ուղղակի խոսում է հեղինակը և կարծես ընդհանրացնելով նրանց հոգու նկարագրությունները բարձրաձայնում․ 
,Թող արցունքն աչքիս մի քիչ ցամաքի։
․․․ Խելահեղ քամի․․․ե
Վերջին ժամանակներում շատ են դիմում քառյակի ժանրին։ Քառյակներով ու խաղիկներով է ավարտվում Տաթև Աղաբաբյանի ժողովածուն։ Կարծում եմ հեղինակի հույզերն են այստեղ և ի սպառ բացակայում է նրա տուրքը մոդայնությանը։ Տաթևն իր քառյակներում ընթերցողի հետ կիսում է աշխարհը՝ ընտրելով ձորերը, սարերը թողնում է ընթերցողին, բարձրաձայնում ժամանակն ու ժամանակաշրջանը բնութագրող մի հարցադրում․ 
Երբ պատռվեն դիմակները
Ողջ մարդկության,
Տեսնես տակը ի՞նչ կմնա,
Որքան մարդ և որքա՞ն գազան։

Խոսքն անշուշտ համավարակին կիրառվող դիմակների մասին չէ։ Հարցադրումն առավել քան խորն է, քան թատերական բեմից դուրս շպարվելը, քաղաքական-կուսակցական ճամբարներ փոխելը, ջալյամի նման գլուխն ավազում թաքցնելը և այլն և այլն։
Հեղինակի մտքերը կարդալուն կարծես օգնում է Տիգրան Մաշինյանի խորաթափանց նկարազարդումները։ 
Ընթերցողներ, համոզված եղեք, որ ո՛չ հեղինակի ու նրա ընտանիքի նկատմամբ ունեցած նախնական վերաբերմունքս, ո՛չ էլ խորին հարգանքս նկարչի, գրքի խմբագիր-սրբագրիչ Լեյլի Կարապետյանի և համակարգչային ձևավորող Գայանե Սոխակյանի հանդեպ չեն ազդել ձևավորված կարծիքիս վրա։ Ես գրականագետ չեմ, ոչ էլ գրաքննադատ, բայց ստեղծագործական հաղթանակներ մաղթելով հեղինակին  ուզեցի ընթերցողի հետ կիսեմ զգացածս, մնացյալը թողնելով մասնագետներին և ընթերցող հանրությանը։ 

Վաղարշակ Ղորխմազյան
 

Վաղարշակ Ղորխմազյան Տաթև Աղաբաբյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին