f

Անկախ

Համակարգիչների տեղափոխումը եւ մակագրումը ձեռքով իրականացնելը դատարանական իշխանության դեմ ուղղված քայլ է․ Վարոսյան


Դատական համակարգի նկատմամբ ունեցած վստահություն վերականգնելու համար առաջին հերթին պետք է շտապ վերադարձնել մակագրություն իրականացնող համակարգիչները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Այդ համակարգիչների տեղափոխումը դատարաններից եւ մակագրումը ձեռքով իրականացնելը ես համարում եմ դատարանական իշխանության դեմ ուղղված քայլը։ Եթե իրոք կար անհրաժեշտությունը համակարգիչները վերցնելու, ուրեմն՝ տեղը պետք է նորերը բերեին։ Ակնհայտ է, թե ովքեր են եղել մակագրողները, ովքեր են եղել մակագրողները վերջին երեսուն տարիների ընթացքում։ Նրանք միշտ են հանդես եկել իշխանական դիրքերից՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության, նրանց ձեւն է այդպես։ Տեսնում ենք, թե ում են  մակագրվում քաղաքական իշխանության համար հետաքրքրություն ունեցող՝ տասնամյակներ շարունակ պատվեր կատարող դատավորների, ուստի՝ ինչպե՞ս վստահել»,- ասաց նա։

Վարոսյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող վերադարձնել համակարգիչները, քանի որ առգրավելու որոշումն էլ իրենցը չէ։

«Ով հրամանը տվել է, նա էլ պետք է հրամանը տա վերադարձնելու։ Փոքր դետալ է համակարգիչը, բայց քաղաքական իշխանությունը կունենա կամք ստեղծելու անկախ դատական համակարգ, ապա մենք կունենանք, չի ունենա, ուրեմն՝ մենք էլ չենք ունենա»,- ընդգծեց Երվանդ Վարոսյանը։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհդրի կոչը դատական համակարգի նկատմամբ կոռեկտ արտահայտվելու մասին ուղղված էր առավել կոնկրետ իշխանական պատգամավորներին։

«Կոչը շատ դրական եմ համարում, քանի որ այն համարում եմ ուղղված իշխանությանը եւ իշխանական պատգամավորներին։ Իհարկե, մի փոքր ուշացած էին նման կոչերը, այդ կոչերով Բարձրագույն դատական խորհուրդը դեռ երեք տարի առաջ պետք է հանդես գար, երբ իշխանությունը խոչընդոտում էին դատարանի աշխատանքների, սպառնալիքներ էին հնչեցնում դատավորների նկատմամբ եւ շրջափակում էին դատարանների դռները։ Ես հասկացել եմ, որ այդ կոչն ուղղված է այն անձնաց, որոնք իրականում խոչընդոտում են դատարանների աշխատանքները»,- հավելեց Երվանդ Վարոսյանը։

Երվանդ Վարոսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին