BBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը Օքլենդում կորոնավիրուսով վարակվման մեկ դեպքից հետո հայտարարել է համազգային լոքդաունի ներդրման մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես ուզում եմ հավաստիացնել Նոր Զելանդիային, որ մենք ի սկզբանե պատրաստվում էինք իրադարձությունների այս շրջադարձին: Կոշտ և ճիշտ ժամանակին գործողությունների տարբերակը գործել է նախկինում: Մենք կարող ենք դիտարկել այն, ինչ տեղի է ունենում այլ երկրներում, թե ինչ կարող է լինել, եթե վիրուսից առաջ չընկնենք: Մենք ընդամենը մեկ հնարավորություն ունենք», - նշել է վարչապետը:
Արտակարգ միջոցառումների ներդրումը պայմանավորված է Օքլենդում՝ երկրի ամենամեծ բնակչությամբ քաղաքում, 58-ամյա քաղաքացու վարակման դեպքով։
Երկրում կփակվեն կրթական հաստատությունները, գրասենյակները և բոլոր ձեռնարկությունները: Միայն շտապ օգնության ծառայությունները, դեղատներն ու խանութները կշարունակեն աշխատել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանբերայում վարակման մեկ դեպքից հետո լոքդաուն է հայտարարվել: