ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղանստանում կատարվող իրադարձությունների համար հեգնանքով քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Հանրապետականի հայտարարությունը թվիթերում տարածել է նրա խոսնակ Լիզ Հարինգթոնը: Գրում է Gazeta.ru-ն։
«Այն, ինչ Բայդենը արեց Աֆղանստանի հետ, ուղղակի լեգենդար է», - հայտարարել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ իսլամական հանրապետությունում Սպիտակ տան ներկայիս ղեկավարի գործողությունները պատմության մեջ կմնան որպես Միացյալ Նահանգների «մեծագույն պարտություններից մեկը»:
Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ողջ տարածքի վրա և գրավել Քաբուլը: Բացի այդ, թալիբները հայտարարել են, որ անցումային կառավարություն չի լինելու, եւ որ իրենք սպասում են իշխանության ամբողջական փոխանցմանը:
Նրանք վերահսկողություն են հաստատել նաև Քաբուլում գործող պետական հեռուստատեսությունում և քաղաքացիներին ուղղված իրենց ուղերձի շրջանակներում հանգստության կոչ արել։
Շարժմանբ ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ Աֆղանստանում, թալիբների տիրապետության ներքո, կանայք կկարողանան կրթություն և աշխատանք ստանալ, իսկ լրագրողները`քննադատել տեղի ունեցող իրադարձությունները: Կանայք ստիպված կլինեն հիջաբ կրել, բայց նրանց թույլ կտան նաև միայնակ լքել իրենց տները, հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհալ Շահինը: