f

Անկախ

Եռաբլուրն է, շնչող հողն անշունչ բետոնով ու ամուր երկաթով ծածկվող Եռաբլուրը. Դավիթ Գրիգորյան


Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եռաբլուրն է

Շնչող հողն անշունչ բետոնով ու ամուր երկաթով ծածկվող Եռաբլուրը։ Այս թեման շատ ցավոտ է առաջին հերթին հերոսածին ծնողների համար։ Այո, գուցե գեոլոգիական խնդիրներ կան, գուցե այս ամենը արվում է հանուն ամրության և այլն։ Բայց տղերքի շիրիմների գլխավերևում հաստաբուն ու հզոր ծառեր պիտի աճեին, իրենց պես ամուր, հպարտ ու կանգուն, խորն արմատներով ու կենսատու։

Բետոնը սպանում է հողը, կանխում է աճը, խեղդում է կանաչը, զրկում է հողը ջրից, հերոսներին՝ արևից։

Մենք այդպես էլ չհասացանք, որ բազմահարկ շենքի հիմքի չափ բետոն լցնելով չի, որ պիտի ցույց տանք մեր վերաբերմունքը մեր մարտիրոսված եղբայներին։ Հողը ծանրացնելով չի, որ խոնարհում պիտի բերենք նրանց շիրիմներին։

Նրանք հերոսական կյանք են ապրել ու հիմա էլ կարծես ավելի մեծ ծանրություն ենք դնում իրենց վրա, կտրում մեր ճանապարհն իրենց ու իրենցը՝ մեզ։ Մենք, ի վերջո, շունչ ենք առնում հողից, իրե՛նց հողից։

Ես գուցե չեմ հասկանա և տա Աստված, երբեք չհասկանամ ու զգամ այն, ինչ զգացել ու զգում են հերոսածին ծնողները, բայց գրեթե վստահ եմ, որ նրանք նույնպես Եռաբլուր մտնելիս կուզենային նստել իրենց զավակների անվամբ մի մեծ ծառի տակ։ Ես գրեթե վստահ եմ, որ հետագայում ամեն անգամ ճանապարհով անցնելիս ու հեռվից տղեքի հողից վեր խոյացող անտառին նայելիս վստահ են լինելու, որ նրանք ապրում են։

Վերջապես, Եռաբլուրը ոչ բնավ հանգչող, այլ ապրող կյանքների օջախ պիտի դառնա։ Որպես հայ, ես կցանկանայի ամեն հերոս տղայի անվամբ մի ծառ տնկվեր ամեն շիրիմին, խնամվեր պատշաճ ու դառնար կյանք, ոչ թե ցավ խորհրդանշող մի անտառ։

Հողը թեթև լինի․․․

Դավիթ Գրիգորյան ՖԲ Գրառում Եռաբլուր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին