f

Անկախ

«Ծիրանի ծառ» կինոփառատոն․ «Վարպետ Էդդի»-ի համաշխարհային պրեմիերան


«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա վաստակավոր ամերիկահայ ռեժիսոր և օպերատոր Արա Մածունյանի նոր՝ «Վարպետ Էդդի» կինոնկարի համաշխարհային պրեմիերան։

Լիբանանից ԱՄՆ գաղթած Էդդի Յակուբեանը 9 տարեկանից ի վեր կոշիկ է նորոգում։ «Եթե Էդդին չկարողանա նորոգել, ուրեմն ոչ ոք չի կարող»,- պնդում են նրա հաճախորդները։ Թվային ավտոմատիզացման այս դարաշրջանում Էդդիի արհեստավարժությունն ու մարդասիրությունը հիշեցում են համաշխարհային մշակութային փոփոխության մասին։ Նա որոշակի դժգոհությամբ է ընդունում իր դրությունը, բայցև համաձայնում, որ բախտը ֆորս մաժոր էր։ Սինեմա վերիտե ոճով նկարված «Վարպետ Էդդի» ֆիլմն՝ իր խորը գոյութենաբանական պարզությամբ, ներկայացնում է կոշկակարի պատմությունը՝ մեխ առ մեխ փոխանցելով նրա պրագմատիկ կենսափիլիսոփայությունը։

Արա Մածունյանն անկախ պրոդյուսեր, կինոռեժիսոր և օպերատոր է, որը ծնվել է Լիբանանում, ապրում է Լոս Անջելեսում և բազմաթիվ խաղարկային ու վավերագրական ֆիլմերի, կրթական տեսագրությունների ու գովազդային հոլովակների հեղինակ է։ Արան հեղինակել է թե՛ կարճամետրաժ, թե՛ լիամետրաժ ֆիլմեր։ «Վարդագույն փիղը»՝ նրա անդրանիկ ֆիլմը, արժանացել է Panavision-ի մրցանակին և ցուցադրվել է զանազան կինոփառատոներում ու հեռուստաալիքներով։ Ութ տարի շարունակ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի թելեթոնի ուղիղ համաշխարհային հեռարձակման պրոդյուսերն է եղել։

Արան տարիներ շարունակ հայ կինոյի մասին դասախոսել է Էմհըրսթ և Բրեդֆորդ քոլեջներում Նա ավելի քան երեսուն հեռուստատեսային հոլովակի և կորպորատիվ ֆիլմի պրոդյուսեր ու ռեժիսոր է։ Արան նաև նյութեր է պատրաստել Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի համար, որը օգտագործելով պատմասանության ուժը՝ ուժգնացնում է մշակութային ժառանգության պահպանությունը։ 2017 թվականին Արան իր ուժերով հրատարակել է «Թռչնաբույն․ Բուրջ Համմուդի լուսանկարչական էսսե» գիրքը։

Արա Մածունյան «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոն Տեսանյութ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին