f

Անկախ

ՀՔԾ պետը և ԱՄՆ ՀԴԲ ներկայացուցիչները քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցությունը


ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին, Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության շրջանակներում իրականացվող ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող միջոցառումներին ու ծրագրերին:

Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես` կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առանձնահատկությունները:

Հաշվի առնելով հիշյալ բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների  կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը՝ հատկապես պրակտիկ փորձի և կոնկրետ քրեական գործերի քննության հաջողված դեպքերի ներկայացմամբ:

Կողմերը դիտարկել են քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից մասնագիտական մեթոդիկաների ներդրման և դրանց գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել համապարփակ, բազմաբաղադրիչ քննության իրականացման առանձնահատկություններին` այդ համատեքստում կարևորելով քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ:

 

ԱՄՆ ՀՔԾ ԱՄՆ ՀԴԲ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին