f

Անկախ

Եթե սգավորը վերածվում է արյան վաշխառուի, ես կհարգեմ նրա վիշտը, բայց ոչ նրան


«Ամենայն վիշտ սուրբ է»,- ասում էր Ռեմարկը: Չես կարող չհամաձայնվել, մանավանդ, երբ այդ վիշտը մարդուն բաժին է հասել հայրենիքի պաշտպանության սուրբ գործի հետևանքով: Սակայն, եթե ես չուզեմ, ապա ոչ Ռեմարկը, ոչ էլ մեկ ուրիշը ինձ չեն կարող ստիպել հարգել մեկին, ով անգամ ինքը չի հարգում իր վիշտը: Այլ կերպ ասած, եթե սգավորը վերածվում է արյան վաշխառուի, ես կհարգեմ նրա վիշտը, բայց ոչ նրան:

Կա մի դատարկ աղջիկ, ով զոհվածի քույր է։ Ներկայանալով չեզոք ու բոլորին մեղադրող, նա իր շուրջն է համախմբում զոհվածների որոշ հարազատներին։ Եվ անհրաժեշտ պահին, երբ նրան հրաման է իջնում, նա տանում է Հայաստանում իշխանություն զավթած թուրքերի քարոզը, որը շատ հաճախ խիստ քաղաքական է լինում։ Ու հիմա այդ աղջկան հանձնարարել են, որպեսզի իրեն կարդացող ու վստահող զոհվածների հարազատների ուղեղի մեջ մտցնի, որ՝ «դե ոչինչ, որ Եռաբլուրում հուղարկավորված տղերքի շիրմաքարերի վրա քիչ փող ծախսեն, մենք պատերազմող երկիր ենք, պետք է զենք առնենք»։

Հասկացա՞նք անբարոյականության պերեդոզը։ Եթե տեղյակ չեք, ասեմ. ՊՆ-ից ինչ որ մի գեներալ օրեր առաջ ծնողներին ասել ա, որ, եթե վերջնական հայտարարի չգանք քարի հարցում, դնելու ենք են, ինչը մենք ենք որոշել։ Եթե դեմ եք, կարանք թողենք, որ արտաշիրիմում անեք, տանեք ձեր ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորեք ձեր զավակին։ Ու հիմա այս «սգավորին» ևս լծել են գործի, որպեսզի մարդկանց ուղեղները մտցնի, որ շիրիմ սարքելը որ էժան լինի, ոչինչ, կարևորը զենք առնենք։ Ու մեկը չկա ասի՝ անհամեստ հարց, հարգելի «սգավոր», ի՞նչ զենքի մասին ես խոսում, երբ քո շեֆի շեֆը ամեն օր խոսում ա թուրքի հետ ախպերանալուց, թշնամանք չսերմանելուց, ատում ա ռևանշիստներին ու կոչ ա անում ամեն ինչ մոռանալ ու «խաղաղ» ապրել թուրքի հետ։ Հիմա ստեղ, որ դու կուտ ես տալիս ծնողներին, իբր քարի փողով զենք առնեն, ո՞ւմ ես խաբում իրականում։

Եռաբլուրը պետք չի ընկալել որպես գերեզմանատուն ու պետք չի դրա կառուցապատման մասին խոսել այնպես, ինչպես կխոսեին գերեզմանատան կառուցապատման մասին։ Մեկ անգամ արդեն ասել եմ՝ էդ «քար քցելու» մոտեցումները թարգեք։ Եռաբլուրը սիմվոլ ա՝ խորհրդանիշ։ Մեր պետության խորհրդանիշներից մեկն ա։ Եռաբլուրում կա եկեղեցի՝ մեր հավատքի խորհրդանիշը, Եռաբլուրում կա Հայաստանի դրոշը՝ մեր պետականության խորհրդանիշը, ու Եռաբլուրում են ամփոփված այդ կրոնի ու պետականության համար ընկած տղերքը։ Ու, երբ դուք էդ տղերքի հիշատակը հավերժացնող շիրիմները որոշել եք նման գլխառադ ձևով բարեկարգել, ուրեմն դուք նախ անբարոյական եք, և երկրորդ՝ անհայրենիք, որովհետև ոչ գիտեք հայրենիքի, ոչ էլ դրա համար զոհված տղերքի արժեքը։ Ու էս նույնը տարածվում ա նրանց վրա, ովքեր թելում են ՊՆ կոչեցյալի թելը։ Ու ավելի վատ, եթե դա զոհվածի հարազատ է, որովհետև նա ոչ միայն չի հարգում իր հայրենիքի խորհրդանիշը, այլև չի հարգում իր հարազատի զոհողությունը։

Իսկ ՊՆ-ի ձրիակերների ու հատկապես էդ գեներալ կոչեցյալի մասով ասեմ. «հարգելի» պարոնայք, Եռաբլուրը տենց բուխտաբրախտա չեն բարեկարգում, ծնողների չեն ասում՝ ձեր տարբերակներն առաջարկեք։ Ծնողը դրա մասնագետը չի, նա ամեն ռաբիզ բան կարա առաջարկի կախված իր մտահորիզոնից։ Չեն բերում ինչ որ բիձեքի շիրմաքարերի օրինակներ ու ասում՝ ընտրեք, եթե չեք ընտրում՝ դնում ենք էն, որը մեզ ա հարմար։ Տենց կարաք գնաք բարեկարգեք ձերոնց գերեզմանը, նիկոլի տնեցիքի գերեզամանը, բայց ոչ երբեք Եռաբլուրը։ Պետք ա կտրել էն մարդկանց ձեռքերը, ովքեր ձեզ նման կարևոր գործ են վստահել։ Եռաբլուրի բարեկարգման, ինչպես նաև շիրմաքարերի ընտրության համար պետք է ձևավորվի մասնագետների հանձնաժողով, պետք է Եռաբլուրի՝ որպես զինվորական պանթեոնի նախագծման համար ճարտարապետական մրցույթ հայտարարվի և հետո նոր ներկայացվի ծնողների ու հանրության դատին։ Ճարտարապետական մրցույթ չեք հայտարարել, իսկ «հանձանժողովն» էլ ստեղծել եք, որպեսզի լսեք ծնողների տարբերակները...

Խելքի եկեք, արա, ԱՄՈԹ Ա։ Ի՞նչ եք կորցրել, ի՞նչ եք ման գալիս, ինչի՞ վրա եք ուզում խնայողություն անել, տղերքի հիշատակի՞։ Հազար ամոթ էն հարազատներին, ովքեր էս սրբապիղծ գործի մեջ հանձն են առել քարոզչության գիծը, որպեսզի համոզեն մյուս ծնողներին, որ էս բառդակը ճիշտ ա, զենք պետք ա առնենք, քարն ի՞նչ եք անում։ Ես առավել քան վստահ եմ, որ, եթե նրանց զոհված հարազատը ողջ լիներ, իրենց փոխարեն գետինը կմտներ։ Գետինը կմտներ, որ իր հարազատը մասնակից է նման պիղծ ու անբարոյական գործին, այն է՝ արժեզրկել տղերքի հիշատակն ու նրանց շիրիմները վերածել հասարակ գերեզմանների...

Եռաբլուր ՖԲ Գրառում Արամ Գևորգյան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին