Ամերիկյան Չիկագո քաղաքում Chicago Ducky Derby 2021 մրցումների անցկացման համար 70 000 դեղին ռետինե բադիկ են լցրել գետը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, յուրաքանչյուր ցանկացող կարող էր մասնակցել արարողությանը՝ ռետինե բադ ձեռք բերելով 5 դոլարով: Նշվում է, որ հավաքված գումարն ուղղվելու է բարեգործության:
Միջոցառումը կազմակերպել է Special Olympics Illinois հասարակական բարեգործական կամզակերպությունը, որն զբաղվում է հատուկ մտավոր զարգացվածություն ունեցող մարզիկների շրջանում մրցումների կազմակերպմամբ:
Նշվում է, որ միջոցառման ավարտից հետո բոլոր ռետինե բադիկները դուրս են բերվել ջրից: Կազմակերպիչներին հաջողվել է 310 000 դոլար հավաքել: