f

Անկախ

Օտար խաղեր՝ ամերիկյան ձևով


Վերջին օրերին Միացյալ Նահանգներից երկու լուր հասավ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզ, սակայն կորոնավիրուսի այս խուճապ-հակախուճապային իրարանցման մեջ կարծես պատշաճ արձագանք չստացան, եթե չասենք՝ անուշադրության մատնվեցին:

Առաջին՝ ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող օգնությունը:  

Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:  

Այս բավական անախորժ իրողությունը բացատրվում է երկու գործոնով. առաջին՝ Ադրբեջանի իշխանությունների ջանադիր աշխատանքով ԱՄՆ անվտանգության խորհրդում իրենց շահերն առաջ մղելու նպատակով և դրա դիմաց մեր իշխանությունների անգործությամբ:

«Եթե մեր իշխանություններն ավելի պրոֆեսիոնալ աշխատեին ԱՄՆ-ի հետ ոչ միայն այս ուղղությամբ, այլև առհասարակ բոլոր ուղղություններով, բնականաբար մեր հարաբերություններն ավելի բարվոք վիճակում կլինեին, և հնարավոր է՝ այդ դրական ֆոնի վրա նման որոշում չկայացվեր։ Պետք էր ավելի նախաձեռնողական աշխատել, բայց այդ նախաձեռնողականությունը չկա, և դրա հետևանքներից մեկն էլ երկու երկրների բարձր մակարդակի հարաբերությունների բացակայությունն է»,- «Անկախի»  հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումները ԱՄՆ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ շատ քիչ են, մանավանդ որ դրանք 10-15-րոպեանոց հանդիպումներ են եղել և որևէ լուրջ արդյունք չէին կարող տալ:  

Նա հիշեցնում է նաև, որ ԱՄՆ-ն, բացի Հայաստանից, միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու նրա անկախությունը, և այս տեսանկյունից, ըստ նրա, այդ օգնությունը ֆինանսականից առավել աշխարհաքաղաքական նշանակություն ուներ, հետևաբար դրա վերացումը նույնպես պետք է դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից։    

Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նույնպես Միացյալ Նահանգների կողմից Արցախին հատկացվող ֆինանսական օգնության չեղարկումն առաջին հերթին պայմանավորում է ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի աշխատանքով կամ Ադրբեջանի նավթային, գազային պաշարներով, որոնցով նրանք կարողանում են գնել երկրներին: Այսուհանդերձ, պատասխանելով Tert.am-ի  այն հարցին, թե արդյոք նման իրավիճակը նաև հայկական կողմի թերացման հետևանքը չէ, խոստովանել է․ «Այո, կարծում եմ, որ մենք թերացել ենք: Մենք մշտապես տեսնում էինք, որ Ադրբեջանը, Թուրքիան ամեն կերպ փորձում են մեզ վնասել: Պետք է պայքարեինք դրա դեմ»: Նա միաժամանակ նկատել է, որ ԱՄՆ-ն արցախյան հիմնախնդրում կարծես հավասարակշռությունը չի պահում, և այս փաստը թերևս գալիս է լրացնելու այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը ներկայացող ադրբեջանական համայնքի հետ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպմանը:

Բառացիորեն հաջորդ օրը՝ մարտի 22-ին, Սուրեն Սարգսյանն  իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով և որպես  դրա հիմնավորում հղում արեց ԱՄՆ օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորին և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերին: «...[Մ]եր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ՝ որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում», - գրել են նրանք:- Առաջ նայող ծրագրերը, որոնք աջակցում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հիմք են դնում ավելի բարեկեցիկ ապագայի համար, հույս են ներշնչում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկարաժամկետ հեռանկարում»:

Պատասխանելով այս կապակցությամբ Tert.am-ի  հարցերին՝ քաղաքագետն արձանագրել է, որ  սա շատ ավելի վտանգավոր երևույթ է և շատ ավելի լուրջ քաղաքական հետևանքներ կունենա, քան Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության վերացումը: «Այսինքն՝ ոչ թե վտանգավոր է երևույթը՝ հանրությանը խաղաղությանը նախապատրաստելը, այլ վտանգավոր է նրանով, որ բացառապես Արցախի ժողովրդի մասին է խոսքը»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե երկու հակամարտող կողմերից մեկին նախապատրաստում ես խաղաղության, իսկ մյուսին՝ ոչ, ապա դա հանգեցնելու է այնպիսի իրադարձությունների՝ ինչպիսիք Սումգայիթի, Բաքվի դեպքերն են:

Քաղաքագետը կարծիք է հայտնել նաև, որ ամենայն հավանականությամբ այս քայլի համար Հայաստանի իշխանությունները համաձայնություն են տվել, քանի որ, եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար, չեն կարող հակառակվել, երբ համանախագահներն առաջարկեն ֆինանսական միջոցներ տրամադրել և խաղաղության նախապատրաստել Արցախի ժողովրդին:

Ակնհայտ է, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ  էական փոփոխություն է տեղի ունեցել, որի հետևանքով բացահայտ փոխվում է հավասարակշռությունը, մի բան, որ լուրջ մարտահրավեր է  և իրոք հղի է անկանխատեսելի քաղաքական հետևանքներով:

Այս տեսանկյունից ուշագրավ էր մյուս տեղեկությունը, որ Միացյալ Նահանգներից հասավ սրանից 4 օր առաջ և մեզանում որևէ արձագանք չունեցավ, ընդամենը չոր տեղեկությունը հաղորդվեց:

Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը «Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության անկախ պետությունների ուսումնասիրման» ծրագրի շրջանակներում նախատեսում է 2 միլոն դոլար հատկացնել ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու համար: «Ծրագիրն ուղղված է ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակների խթանմանն ու միջազգային համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ամերիկյան փորձագետների` տարածաշրջանային կարևորագույն լեզուների իմացության մակարդակի բարձրացմանը»,- ասվում էր հաղորդագրության մեջ և նշվում, որ դրամաշնորհներ կարող են ստանալ միայն ամերիկյան բարձրագույն կրթական հաստատություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները, և այդ աշխատանքները համակարգելու է պետդեպարտամենտի հետախուզության և հետազոտությունների բյուրոն:

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, վերլուծելով տվյալ  նախաձեռնությունը, հանգել է այն մտքին, որ պետդեպարտամենտում պատրաստվում են Հարավային Կովկասի նկատմամբ նոր քաղաքականության մշակմանը՝ հաշվի առնելով էթնիկական և միջէթնիկական խնդիրները, որպեսզի նորովի դիտարկեն առկա և հնարավոր կոնֆլիկտներն ու դրանց լուծման տարբերակները: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ կփոխվի Հարավային Կովկասում գործողությունների «քիչ ռեսուրսներով և քիչ ներուժով արտաքին քաղաքականություն» բանաձևը: «Ավելին, ԱՄՆ-ն կարող է հրաժարվել հավասար հեռավորության քաղաքականությունից  ղարաբաղյան կոնֆլիկտում,- գրում է նա:- Բայց այդ դեպքում ո՞ր կողմին կսկսի պաշտպանել: Ամեն դեպքում Վաշինգտոնը սկսել է Հարավային Կովկասի նոր տեսլական ձևավորել և այլևս չի դիտում այն որպես մեկ միասնական տարածաշրջան, ձերբազատվում է այն պատրանքից, թե այն կարող է հաղորդակցական միջանցք ծառայել, և անհատական մոտեցում է մշակում Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ: <…> Առայժմ դեռ միայն գիտական հետաքրքրություն ենք տեսնում ԱՄՆ-ում այդ տարածաշրջանի նկատմամբ: Այդ փաստն ինքնին կարելի է քաղաքականապես չեզոք համարել, թեպետ պետդեպարտամենտը հենց այնպես փողերը քամուն չի տալիս, իսկ հետախուզության հետարքրությունն էլ դատարկ տեղը  չի առաջանում: Սպասենք, տեսնենք»:

Ռուսները, իհարկե, կարող են դիտորդի պես սպասել և  սառնասիրտ փաստեր ու իրադարձություններ արձանագրել, բայց ոչ մենք, եթե այդ փաստերն ու իրադարձությունները մեր ներկային ու ապագային են վերաբերում:

Ի դեպ, ուշագրավ է, որ պետդեպարտամենտի նշված նախաձեռնությանը գրեթե միաժամանակ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը դրական եզրակացություն տվեց  Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի օրենքի նախագծին,  որով առաջարկվում է լրացուցիչ լիազորություններ տալ արդարադատության նախարարությանը կասեցնելու այնպիսի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք մասնակցում են Ռուսաստանում քաղաքական գործունեությանը և դրամական միջոցներ ու գույք են ստանում ԱՄՆ քաղաքացիներից կամ կազմակերպություններից: Նման որոշման հիմք կարող են դառնալ գործադիր իշխանության և դատախազության ստուգումները Ռուսաստանի Դաշնության շահերին վնաս հասցնելու դեպքերում, իշխանությունները կարող են այդ կառույցների գործունեությունը կասեցնել երեք օրվա ընթացքում: Ընդ որում, տվյալ նախագծին հավանություն են տվել ոչ միայն կառավարությունն ու խորհրդարանի խմբակցությունները, այլև անկախ փորձագետները՝ համարելով, որ Մոսկվան պետք է հնարավորություն ունենա արագորեն կասեցնելու տարբեր արտաքին ուժերի անօրինական գործունեությունը, որոնք քողարկվում են ոչ կառավարական (հասարակական) կազմակերպության կարգավիճակով:

Իսկ մե՞նք ինչ ենք անում:

 

 

ԱՄՆ Արցախ ԱՄՆ պետդեպարտամենտ ԱՄՆ անվտանգության խորհուրդ հայ-ամերիկյան հարաբերություններ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին