f

Անկախ

Գյուղատնտեսությունը սպասում էր, թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն. Հրանտ Բագրատյան


ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2021թ 1-ին կիսամյակի արդյունքները. Ըստ այդմ հանրապետության տնտեսությունն աճել է 5%-ով, աճել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և նույնիսկ ծառայությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին հայացքից դինամիկա կա։ Ճիշտ է տնտեսության աճն ավելի փոքր է (առայժմ), քան կառավարության պլանավորածը և չի թույլ տվել վերականգնել 2019-ի մակարդակը (2020-ին անկումը 7.6% էր)։ Փորձենք այս երևույթին ավելի մասնագիտական աչքով նայել։

Նախ, արդյունաբերության հավելաճը (2.1%) իրականում չկա։ Այն ապահովվել է (այս էլ որերորդ անգամ) հանքարդյունաբերության աճի շնորհիվ (7.2%)։ Առանց հանքարդյունաբերության արդյունաբերությունում անկում է՝ 98.9%։ Երկրորդ, ակնհայտ են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աճի ցածր տեմպերը։ Թերևս, միակ բացառությունը արևային ու հողմային կայանների տեսակարար կշիռների ավելացումն է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մինչև 1%։ Բայց դա ծիծաղելի թիվ է միջազգային համեմատության մեջ։

Կիսամյակի արդյունքներով ներառված են գյուղատնտեսության թվերը։ Այստեղ հավելաճը կազմել է 6.8%։ Թիվն, իհարկե, հավատ չի ներշնչում։ Կորցված է 10 հազ. քառ. կմ Արցախում, այդ թվում Քարվաճառի արոտավայրերը, չենք կարողանում օգտագործել շուրջ 800 քառ. կմ արոտներ ՀՀ տարածքում, երաշտ և այլն։ Տարօրինակ է, գյուղատնտեսությունը սպասում էր, թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն։ Բացի այդ, գյուղատնտեսության թվերի կամայական հավելագրումն ԱՎԾ կողմից ակնհայտ է դառնում, երբ նայում ենք վերամշակող արդյունաբերության սննդի հատվածի արտադրանքի թողարկման ֆիզիկական ծավալներին։ Ամենուր անկում է։ Ի վերջո, 2021-ի 1-ին կիսամյակում ՀՀ բնակչությունը պակասել է 94 հազ. մարդով (սարսափելի արտագաղթ կա), գյուղմթերքների արտադրությունն ավելացել է 6.8%-ով և սննդամթերքի գներն աճել են 7.8%-ո՞վ։ Սա ամնհնարին է։ Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ եթե այդ թվերը ճիշտ են, ապա պետք է տեղի ունենար 14-15% գնանկում։ Գյուղատնտեսության թվերի հավելագրումները ԱՎԾ 23-ամյա խաբեբայությունների շարքից են։

Բնակչության իրական եկամուտները պակասել են 0.3%-ով։ Բյուջեի եկամուտները նույնպես էական դինամիկա չեն ունեցել։Այսպես, 2021-ի հունվար-հունիսին դրանք կազմել են 750 մլրդ.դրամ և ավել են եղել 2020-ի համանուն ցուցանիշից (680 մլրդ դրամ) 10%-ով։ Ասել կուզի պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ դինամիկայի նկատմամբ պակասել են։ Ունենք 5.7% գնաճ և 5% տնտեսական աճ է։ Որպեսզի հաշվետու տարվա (2021) S1 բյուջետային եկամուտները համեմատենք բազիսային տարվա (2020) S0 եկամուտների հետ, ապա S1-ը S0-ից պետք է առնվազն մեծ լինի "գնաճ х տնտեսական աճ" արտադրյալի չափով։ Այսինքն, 2021թ հունվար-հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները պետք է լինեին 754 մլրդ դրամ՝ 750-ի փոխարեն։

Հիմա անդրադառնանք զբաղվածությանը։ ԱՎԾ-ն պնդում է, որ 2021-ի 1-ին եռամսյակում 2020-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ով (19.7%-ից դարձել է 17%)։ Այդպե՞ս է արդյոք։ Գործազրկության մակարդակը սինթետիկ ցուցանիշ է. գործազուրկների թիվը բաժանում ենք աշխատուժի վրա։ 2021-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 193 հազ. գործազուրկ, իսկ աշխատուժը եղել է 1136.8 հազ. մարդ։ Ճիշտ 17%։ 2020-ին թվերը եղել են այսպիսին. 232.8 հազ. և 1178.8 հազ. մարդ (19.7%)։ Հիմա, զբաղվածներ, այսինքն աշխատողներ, 2020-ին ունեցել ենք 946 հազ. մարդ, իսկ 2021-ին... 943.8 հազ մարդ։

Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Շատ պարզ։ 43 հազ մարդ, աշխատող, մահացել է, զոհվել է պատերազմում, համաճարակի զոհ է դարձել և/կամ հեռացել է երկրից։ Նրանց աշխատատեղերը զբաղեցրել են հերթի կանգնած գործազուրկները։ Եվ սա մենք գովո՞ւմ ենք։ Սա էլ ասենք. 2017-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 974.5 հազ. մարդ։ "Ժողովրդական" իշխանության շնորհիվ վերջին 4 տարում աշխատողների թիվը պակասել է ուղիղ 40 հազ. մարդով։ Եվ իրոք, 2021-ի 1-ին կիսամյակում 94338 մարդ լքել է երկիրը։ Սա էլ եղել է գործազրկության իջեցման հիմնական գործոնը։ Մարդ չկա, ուրեմն գործազուրկ չկա։

Ուրախացնում է ծնվածների թվի հավելաճը (8.9% 2020-ի նկատմամբ)։ Դժբախտաբար մահացածների թիվն աճել է 15.2%-ով։ Ցավալին այն է, որ արդեն 3-րդ տարին է, երբ մահացածների թիվը գրեթե հավասարվել է ծնվածների թվին։ Արդյունքում, մեր գնահատմամբ, մարդկանց կյանքի միջին տևողությունը վերջին տարիներին 75.5-ից դարձել է 74.3։

Հրանտ Բագրատյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին