Այսօր ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտությամբ մեկնարկեց Տոկիոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերում:
21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին:
Ռաշիդովի մրցակիցը 1/4-ում Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևն էր, որին ռուսաստանցի մարզիկը հաղթեց 6։2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ճապոնացի Տոգուտո Օտոգուրոյի հետ:
Եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ, Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա: