Գիտե՞ք ինչն է սարսափելին․ երբ գրում են , որ ՊՆ նախարարը հրաման է տվել ցանկացած ձևով ոչնչացնել ՀՀ սահմանը հատող ադրբեջանցի զինվորականներին, ու դու չես հավատում։ Ավելին՝ մտածում ես՝ թե հիմա ի՞նչ կա մտքներին։ Ի՞նչ նոր փորձանք են բերելու Հայաստանի ու մի մատնաչափիկ թողած Արցախի գլխին։ արծրունյան գինին այնքան թունդ ու դառն էր, այնքան տտիպ, որ խմելուց հետո մինչև հիմա բերանի մեջ զգում ենք թարմ արյան համը․․․ Ո՜նց եք կարողացել ու էլի փորձում գինու տեղ արյուն խմեցնել մարդկանց։ Այդ արյունը մի օր շիթի պես ցայտելու է ձեր դեմքին։