Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկվանից ակտիվորեն քննարկվում է արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկի ֆեյսբուքյան լայվը:
Գաբալայի Յենգիջե գյուղի բնակիչ, պատերազմի մասնակից Բահրամ Նուրիևը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ինքնասպանության փորձ է արել։ Երկար ժամանակ է, ինչ Նուրիևը դժգոհում է ադրբեջանական իշխանություններից, պատկան մարմիններից, որ իրեն՝ որպես պատերազմի մասնակցի, անուշադրության են մատնել։
Իր դժգոհությունները նա մինչ այս պարբերաբար արտահայտել է ֆեյսբուքյան գրառումների միջոցով։
Նշենք, որ պատերազմի մասնակից ադրբեջանցիները հաճախ են դժգոհում իրենց խնդիրների նկատմամբ պետական մարմինների անտարբերությունից։ Այդուհանդերջ Ադրբեջանի իշխանություններին հաջողվում է լռեցնել այդ ձայները, ընդհուպ թաքցնելով պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների իրական թիվը: