f

Անկախ

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է Երևանի պետական համալսարանի   ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: 

Վահրամ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ դեռևս այս տարվա ապրիլին ներկայացրած հրաժարականը և որոշել Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Գեղամ Գևորգյանին հատկապես վերջին ամիսներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ նրա գործունեությունը որպես բուհի կառավարիչ ապահովել է ԵՊՀ-ում կառավարման կայունության և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու իրավական գործընթաց: 

«Պարոն Գևորգյանն այս ընթացքում դրսևորել է համալսարանականին վայել կեցվածք` մինչև վերջ հավատարիմ մնալով Երևանի պետական համալսարանի շահերին»,- նշել է Վահրամ Դումանյանը:  

Գեղամ Գևորգյանը, ամփոփելով ռեկտորի պաշտոնակատարի իր աշխատանքային մոտ երկու տարվա բարդ փուլը, նշել է, որ այդ ընթացքում կատարած քայլերը տեղին են եղել և ինքը դրանց համար չի ափսոսում:

Ռեկտորի նոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ԵՊՀ ստորաբաժանումների, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների հետ` հասկանալու համար բոլոր մտահոգությունները: 

«ԵՊՀ-ն պետք է լինի քաղաքական և կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից զերծ կրթական հաստատություն: Այդ կարգի բոլոր խնդիրները պետք է մնան անցյալում»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵՊՀ բոլոր նախկին ռեկտորներին` նշելով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել բուհի զարգացման գործում: 

«Գիտական մտքի աջակցության, քննադատության և մտահոգության անհրաժեշտությունը միշտ լինելու է, որովհետև միայնակ կամ մի քանի հոգով հնարավոր չէ բուհի զարգացում ապահովել: ԵՊՀ-ն պետք է դառնա բարձրագույն կրթության առաջատարը, և այդ նպատակով առաջին հերթին պետք է ստեղծվի կրթության որակի և ակադեմիական մթնոլորտի բարելավմանը միտված միջավայր»,- նշել է Հ. Հովհաննիսյանը` նշելով, որ ինքը բաց է  քննարկումների և առաջարկների համար: 

Ամփոփելով հանդիպումը` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ ԵՊՀ-ում ընթացող գործընթացները եղել և մնալու են բացառապես օրինականության դաշտում:  ԵՊՀ ժամանակավոր խորհրդի առաջնային խնդիրը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորումն է, որից հետո կհայտարարվի ռեկտորի ընտրության մրցույթը:  

Գիտական խորհրդի անդամների հետ հանդիպումից հետ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին:

ԵՊՀ

ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Ավելին
Ավելին