f

Անկախ

՛՛Ժողովուրդ՛՛․ Վերաքննիչում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը


Վերաքննիչում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը։

«Որոշում չի կայացվել։ Մենք դատարանից մի քանի երաշխիքներ ենք պահանջել,որպեսզի տրամադրվի մեզ,որ տեսնենք՝ այդ ինչպես ստացվեց, որ համակարգիչներ առգրավվեցին ու դրանից հետո լրիվ «միամիտ», պատահականության սկզբունքով դատարանի նախագահը վերցրեց ու այս գործը մակագրեց հենց իրեն»,- այս մասին քիչ առաջ դատարանի բակում «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Մենք մեր պատճառաբանությունների հիմքում նաեւ դրել էինք այն, որ առաջին ատյանի ստորադաս դատարանի որոշում կայացրած դատավորը երկար տարիներ հանդիսացել է վերաքննիչ դատարանի դատավոր պրն Սահակյանի օգնականը։ Ըստ էության, դատարանը մեզ բավարարող որևէ երաշխիք չտվեց,նաեւ հայտնեց,որ երկար ժամանակ, մոտ 4-ից 5 օր գործը մուտք է եղած եղել, բայց չի մակագրվել որևէ դատավորի,հետո նոր վերաքննիչի նախագահի ձեռքով մակագրվել է հենց իրեն։ Մեզ մոտ, այս ամենը համադրելով, հստակ ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ պրն Սահակյանը այս գործը ամենևին չի կարող անաչառ անցկացնել, ուստի մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»,- ասաց Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն։ Ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրը ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ։ Այսպիսով, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։

Նշենք նաեւ, որ դատավոր Տիգրան Սահակյանը վերաքննիչ քրեական դատարանի նախագահ էր ընտրվել վերջերս։

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորները ցանկանում են տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող և անաչառ դատավոր Մխիթար Պապոյանին, մինչդեռ դա ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր, քանի որ համակարգում հեղինակություն վայելող դատավոր Մխիթար Պապոյանը որևէ կերպ չէր համաձայնի գործարքի գնալ Ջհանգիրյանի հետ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չէր կայացնի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին նաև դատավոր Սևակ Համբարձումյանի և Տիգրան Սահակյանի թեկնածությունմերի։

Վերջինս, ի դեպ, նախկինում արդեն զբաղեցրել է դատարանի նախագահի պաշտոնը և համարվում է դատախազության կամքը դատող դատավորներից մեկը: Ավելին՝ նա բավականին մոտ հարաբերություններ ունի նաև ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ի դեպ, շրջանառվել է նաև դատավոր Արմեն Դանիելյանի անունը, որի նշանակմանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում, դեմ էին հենց ԲԴԽ անդամները, թեև Արմեն Դանիելյանը համարվում է թերևս «ամենաիշխանահաճո» դատավորներից մեկը:

 միջնորդություն է ներկայացվել դատավոր Սահակյանին, ով լինելով Վերաքննիչի նախագահ, գործն ինքն իրեն է մակագրել. Սարգսյանի պաշտպան
 

 

Արթուր Սարգսյան Վերաքննիչ քրեական դատարան խափանման միջոց

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին