f

Անկախ

Ես ապաքաղաքական եմ եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի. ԵՊՀ ռեկտորի նոր ժ/պ


Հովհաննես Հովհանիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵՊՀ ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է 3 անդամից: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ից:

Այսօր՝ օգոստոսի 3-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի նոր ժաժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին:

Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ռեկտորի նախկին ԺՊ Գեղամ Գևորգյանին:

 «Ավելի քան երկու տարի, ինչ որպես ռեկտոր, միասին աշխատել ենք: Հեշտ ժամանակաշրջան չի եղել համալսարանի համար: Մենք հաղթահարեցինք համավարակ, պատերազմ, որոնց հետևանքները, սակայն, մինչ օրս առկա են: Համալսարանը կայունություն դրսևորեց, պատվով հաղթահարեց ու դեռևս շարունակում է լուծել առկա խնդիրները:  Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Այնուհետև նախարարը հակիրճ ներկայացրեց Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը՝ շեշտելով, որ վերջինս տիրապետում է կրթական համակարգի նրբություններին և հստակ տեսլական ունի ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ:

ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ այս հանդիպումից զատ՝ նախատեսում է հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել բուհի յուրաքանչյուր դեկանի, ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ հասկանալու առկա խնդիրները:

«Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն, որը զերծ է քաղաքական որևէ երանգից: Ես նույնպես ապաքաղաքական եմ, ուստի անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի: Բնականաբար, ես միայնակ չեմ կարող բարեփոխումներ իրականացնել, դա համար յուրաքանչյուրն իր քննադատությամբ ու խորհուրդներով պետք է նպաստի այդ գործընթացին՝ ի շահ համալսարանի ու պետության: ԵՊՀ-ն պետք է առաջամարտիկ լինի՝ իր հետևից տանելով ամբողջ կրթության համակարգը: Այդ տեսանկյունից բավականին գործ կա անելու: Ես մոտավոր ծրագիր եմ կազմել ինձ համար, թե ինչպես ենք դա անելու: Այն դեռ կքննարկեմ բոլորիդ հետ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, իսկապես, ռեֆորմիստական է, ուստի հույս ունի, որ այն կընդունվի:

Վահրամ Դումանյան համալսարանականներին հիշեցրեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը ժամանակավոր պաշտոնակատար է, առաջիկայում նախատեսվում է իրականացնել ռեկտորի ընտրության մրցույթ:

Հիշեցնենք, որ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարի հրամանով օրեր առաջ ձևավորվել է ԵՊՀ ժամանակավոր խորհուրդ, որը կատարում է այն նույն լիազորությունները, ինչ Հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը:

ԵՊՀ հովհաննես Հովհաննիսյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին