Գերկշտացածը սովածներին շատ մանր է բրդում
Տավուշի մարզում անչափահաս7 երեխա ունեցող ընտանիքը ամսական ստանում է 63 հազար 500 դրամ ընտանեկան նպաստ։ Տարիքային եւ հաշմանդամության համար կենսաթոշակները ցածր են, իսկ ժողովրդի քվեով իշխանություն ստացածները շարունակում են պետական բյուջեի միջոցները մսխել, հաբռգել։
Նախկինում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար , այժմ Աժ պատգամավոր Զարուհի Բաթոյանը անդրադառնալով պատգամավորների ծախսերի համար նախատեսված 50 հազար դրամ գումարը 250 հազար դարձնելու փոփոխությանն ասել է, որ այդ 250 հազար դրամը ոչ թե չնչին, այլ աննշան գումար է, դրանով չէ, որ պետք է սոցիալական խնդիրները լուծեն: Զարուհու համար դրանք աննշան գումարներ են, նախարար եղած ժամանակ նա եւ իր տեղակալները պետական բյուջեից հսկայական պարգեւավճարներ են ստացել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 2019թ․-ի 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ պարգևավճար, 2019թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմել է 41 միլիոն 704 373 դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 դրամ: