f

Անկախ

Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական փորձարարական ձկնորսության որսաշրջանը


Մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլի ավարտի պատշաճ կազմակերպման և ընթացիկ հարցերի քննարկման շուրջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրատապ խորհրդակցություն էր հրավիրվել։

Խորհրդակցությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա Մազմանյանը, նախարության գլխավոր քարտուղար Գ Գուլյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո Գրիգորյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա Աբելյանը, տնօրենի տեղակալները, ազգային պարկի 5 մասնաճյուղերի ղեկավարները, արագ արձագանքման բաժնի ղեկավարը և հերթափոխի պատասխանատուները։

Նախարարին են ներկայացվել արդյունագործական որսաշրջանի արդյունքների և 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ 

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Նախարար Պետրոսյանը խիստ գնահատականներ է հնչեցրել մայրաքաղաքի փողոցներում մանրաձկան վաճառքի դեպքերի վերաբերյալ և տվել մի շարք հանձնարարականներ։

Հաշվի առնելով ՀՀ շուկաներում մեծ քանակությամբ որսի համար թույլատրելի չափից փոքր (այդ թվում՝ մանրաձուկ) սիգի վաճառքի փաստերը և դրա վերաբերյալ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մտահոգությունները, նախարարի հանձնարարականով գրություններ են ուղարկվել ՀՀ Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով, որ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկի միջոցառումներ բացառելու 400 գրամից պակաս քաշով սիգի ապօրինի որսը և վաճառքը։

Նախարարն ազգային պարկի ղեկավար անձնակազմին հանձնարարականներ է տվել հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի ավարտը տարածաշրջանում սոցիալական խնդրի չհանգեցնի։

«Մենք հասարակության կողմից լիազորված ենք ոլորտի ու պետության համար նշանակալի արդյունքներ գրանցել և այդ ճանապարհին կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ»,-նշել է նախարարը:

Ռոմանոս Պետրոսյան Շրջակա միջավայրի նախարարություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին