f

Անկախ

ԼՈՒՍԱԲԱՑԸ․․


Առավոտ 10֊ի կողմերն էր, երբ զինկոմիսարիատի մեքենան մտավ մեր թաղ։ Սառը քրտինքը պատեց ամբողջ մարմնովս, վախեցած սպասում էի , թե ու՞մ տան դիմաց են կանգնելու.

Սովորաբար պատերազմի օրերին զինկոմից միայն գուժ հաղորդելու համար էին գալիս, իսկ մեր թաղից 5 կամավոր ունեինք։ Մեքենան կանգնեց Ջանիկենց տան դիմաց։ Երբ մեքենայից երկու աշխատողները իջան մտան ներս , սարսափից ես և Արմենը նույնիսկ չկարողացանք նստած տեղներիցս բարձրանալ։ Խեղճացած նայում ենք իրար դեմքի` մեկս մյուսից որևէ հուսադրող խոսք ստանալու ակնկալիքով։ Երկու րոպե անց Ջանիկենց տանից ճչոցն ու աղեկտուր լացի ձայները մեզ պարզ լսելի էին արդեն։ Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց։ Թաղի ժողովուրդը , բոլորը արտասվելով շտապում էին Ջանիկենց տուն , իսկ ես ու Արմենը քարացած նստել էինք նստարանին նայում էինք իրար երես ու...

Ջանիկը մեր մանկության ընկերն էր , մեր թաղի ամենապայծառ ու ամենասիրված կերպարներից մեկը` ժպտերես , բարի , կիրթ , բոլորին հասնող , օգնող։ Ռադիոֆիզիկ էր , թաղում ով անսարք տեխնիկա ունենար, հիշում էր Ջանիկին, իսկ ինքն էլ գալիս, խելոք վերանորոգում էր , նույնիսկ հյուրասիրության չսպասելով , կարմրելով արագ փախչում ։ Մեր ընկերներից ամենաշատ օրհնանք ու բարեմաղթանքներ թերևս նա էր ստացել, բայց պատերազմը լավ ու վատ չհարցրեց ու հենց իրեն՝ ամենաօրհնվածին ընտրեց ։ Մենք կատակով ասում էինք դիոդ Ջանո։ Ջանոն կյանքի բոլոր բնագավառներում էր իրեն լավագույնս դրսևորում` համալսարանի լավագույն ուսանողներից էր, ով անվանական կրթաթոշակ էր ստանում , բանակում ինչ հնարավոր մեդալ, պատվոգիր ու շնորհակալագիր կար, ստացել էր, աշխատավայրում բոլորի սիրելին էր , միայն անձնական կյանքում իրեն չէր կարողանում լավագույնս դրսևորել, ինձ թվում է ամաչկոտ էր , դրա համար։ Հավանած աղջիկ ուներ երկու անգամ փորձեց մոտենալ , ստանալով մերժում , էլ ռիսկ չարեց, որոշեց որ այդ աղջնակն իրեն չի սիրում , երբ աղջկան էլ ասել էին` լավ տղա է քեզ սիրահարված է , ինչո՞ւ շանս չտվեցիր, պատասխանել էր` եթե ինձ սիրեր , ինձ համար մինչև վերջ կպայքարեր , իսկ նա չպայքարեց։

Ճիշտ է ես այդպես էլ չհասկացա` այդ աղջնակը Բրեստի ամրոցն էր, թե՞ Սուրբ Սոֆիայի տաճարը, որ պիտի պայքարով գրավեին... կամ առհասարակ մարդկային շփման մեջ, փոխադարձ համակրանքի դեպքում ի՞նչ պայքար, ի՞նչ կեղծ կոմպլեքսներ ու կարծրատիպեր են մեր երկրում։

Այսօր արդեն մեր Ջանոն չկա , մեր գյուղից առաջին կամավորագրված ու պատերազմ գնացած լուսավոր տղան , մեր եղբայրը չկա։ Ուղղակի եկան , ասացին, որ մեր եղբայրը հերոս է , փառք ու պատիվ իրեն , գնացին , վերջ։

Րոպեների ընթացքում մարդկանց մեծ բազմություն հավաքվեց իրենց բակում, տղամարդիկ դրսում կանգնած լուռ ծխում էին, կանայք, մտնելով ներս , արտասվելով փորձում մորը սփոփիչ խոսքեր ասել:

Մոտ կես ժամ անց վերջապես վեր կացանք , մեր դանդաղ քայլերն ուղղեցինք դեպի իրենց տուն. Ահագին օգնելու գործ կար՝ դագաղի ընտրութուն, դրսում վառվող լամպ կախել , հոգեհացի համար սրահի տիրոջ հետ խոսել, ծաղկեպսակներ , հոգեհացի համար ցուցակ կազմել , առևտուր և այլն:

Հաջորդ օրը Նիկալի՝ Ջանոյի հոր հետ գնացինք դիահերձարան` մեր եղբորը ճանաչելու: Բացի հորից , ոչ ոքի չթողեցին ներս: Քիչ անց Նիկալը դուրս եկավ՝ վախեցնող ուրախ դեմքի արտահայտութամբ:

-Տղերք , տղուս դեմքը լրիվ անվնաս ա, նույն պածառ լուսավոր դեմքն ա , տղերք ես էն երջանիկ ծնողներից եմ , ով իր տղուն բաց դագաղով ա թաղելու , ես շնորհակալ եմ Աստծուն:

Չգիտեինք ինչ պատասխանել, միակ բանը ,որ արեցինք , խնդրեցինք գնա տուն՝ համոզելով, որ մնացած ամեն ինչը մենք կկազմակերպենք ու հենց հաջորդ օրն էլ հոգեհանգստի արարողությունն անենք:

- Տղերք մի բան եմ խնդրում ,հոգեհանգստի համար սգո սրահ չվերցնեք, ես ոնց իմ տանից պատվով , ուրախությամբ ճանապարհել եմ բանակ , էդպես էլ ուզում եմ վերջին անգամ իմ տանից ճանապարհեմ դեպի... էս միակ խնդրանքս ա , մնացածի մասով դուք ոնց կորոշեք:

Մենք գլխով հավանություն տվեցինք և անցանք մեր գործին:

Հաջորդ օրը մանկության մեր բոլոր ընկերները տոմս գնեցին ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանեցին: Պատերազմին չմասնակցելու համար ներքին մեղավորության զգացողությունը ստիպել էր բոլորին գալ , գոնե վերջին հրաժեշտը տալ իրենց փոխարեն գնացած ընկերոջը:

Հոգեհանգստի ժամանակ շատ մեծ հոսք կար, մենք ընկերներով գնացինք բակ, հոսքի կանոնավոր ընթացքը չխանգարելու համար, ծխախոտ վառեցինք , սկսեցինք ծխել ու ընթացքում տարբեր կազմակերպչական գործողություններ անել:

Երեկոյան ժամը 22։00֊ի կողմերն էր , հոսքը ահագին պակասեց , մտանք ներս, բոլորին խնդրեցինք լքել սրահը, տանեցիներին ուղարկեցինք փոքր ինչ հանգստանալու , քանի որ հաջորդ օրն ավելի ծանր էր լինելու։ Շատ դժվարությամբ բոլորին հանեցինք սրահից , բոլոր ընկերներով նստեցինք Ջանիկի կողքը , մոմերը վառեցինք ու մոտ կես ժամ ոչինչ չխոսեցինք, ուղղակի լուռ նստել էինք։

֊Դրսում գտնվողներ , ո՞վ միտք ունի մոտակա տարիներին մշտական տեղափոխվի Հայաստան , թե՞ արդեն հարմարվել եք էնտեղ , էլ չեք ուզի վերադառնալ , դժվար կլինի։

- Ես երկու տարի անց հաստատ եկող եմ- թեկուզ կինս ռուս է , բայց անցյալ տարի երբ բերեցի Հայաստան, տեսավ երկիրը , սիրահարվել էր երկրին , ինքն է համոզում , որ վերադառնանք , պատկերացնու՞մ եք,֊ ժպտաց։

- Ես էլ եմ գալու , անկախ ամեն ինչից,֊ Սուրենին ընդհատելով, շարունակեց Գոգան,֊ էնտեղ շատ լավ բաներ կան , բայց էս ջերմությունը կյանքում չեմ ստացել , ես կուզեմ իմ երեխեքը իրենց մաշկի վրա սա զգան։

Արմենի անակնկալ հարցից մի տեսակ աշխուժություն ընկավ մեր մեջ, սկսեցինք զրուցել, դրսում գտնվողները հերթով սկսեցին իրենց կյանքից , գործերից պատմել , հետաքրքիր նորություններ ասել իրենց քաղաքի անցուդարձը նկարագրել։

Այդպես ակտիվ խոսակցության բռնելով սկսեցինք հիշել մեր մանկությունը , փոքր տարիքում մեր ունեցած արկածները , սկսեցինք մեկս մյուսին հերթ չտալով վերհիշել ու պատմել հազար անգամ պատմված ու ծեծված մեր գլխով անցածները։

Գիշերը 1։30 կլիներ մենք կարծես մոռացել էինք ուր ենք , ինչո՞ւ ենք այստեղ , քանի որ երկար տարիներ անց բոլորով միասին էլի իրար հետ ենք , իրար գլխի հավաքված , Ջանոն էլ մեզ հետ։ Ժամը 2։30 կլիներ , Վարդանը նստած տեղից արագ բարձրացավ , դուրս եկավ , մի 10 րոպե անց վերադարձավ , ձեռքը երկու շիշ։

-Տղերք գիտե՞ք ինչ ա...

-........

- Էն ծիրանի արաղից ա, էն որ յոթերորդ դասարան էինք, տանից գողացա , դասից թռանք , իջանք ձոր , իբր մեր արևին խմենք , էն 70 գրադուսանոց , էն որ խմել վատացել , փռվել էինք խոտերին , Նիկալ ձյաձան եկավ մեզ գտավ ու հիմա չի կողմնորոշվում բարկանա, թե՞ ծիծաղի... Էն որ 9 հոգուս լցրեց մոսկվիչը հերթով բերեց հանձնեց տներով...

- Արա հաաաա ո՞նց չենք հիշում, աաաաա,֊ սկսեցինք բարձր ծիծաղել։

Գնաց խոհանոցից բաժակներ բերեց, լցրեց, բոլորս վերցրինք։

֊ Մեր կենդանի ու օրգանական ընկերության կենացը, իրարից անպակաս լինենք , ինչը որ արդեն հնարավոր չէ,֊չխկացրեցինք , խմեցինք։

Երկրորդը լցրեց։

֊Հայրենիքի կենացը ու հայրենիքում ապրող արժանավոր մարդկանց կենացը, ի դեմս մեր ախպեր Ջանիկի,֊ նորից խմեցինք։

Խմելուց հետո սկսեցինք մեր ուրախ արկածների շարքը վերհիշել ու բարձր ծիծաղել. Մենք բոլորով երկար տարիներ անց միասին էինք , Ջանիկն էլ մեզ հետ։ Հերթ չտալով խոսում ու խնդում էինք , անվերջ պատմում ու ծիծաղում։ Ժամը երեքին մոտ կողքի սենյակի դուռը բացվեց Նիկալը դուրս եկավ։

Երբ հորը տեսանք, միանգամից սառեցինք , ավելի ճիշտ սթափվեցինք , ամաչելով գլուխներս կախել ենք մեր արածից ու մեղավոր հայացքով հետևում ենք Նիկալի գործողություններին։ Մոտեցավ որդուն , ճակատը համբուրեց , կողքի աթոռը քաշեց , նստեց։ Մի քանի րոպե կատարյալ լռություն էր , ոչ ոք չէր խոսում , մենք մեր արածից ամաչելով աշխատում էինք հայացքներս փախցնել Նիկալի հայացքից։

Հինգ րոպե անց.

֊Արա բա հիշու՞մ եք , որ իմացա խմել, վատացել եք, մեքենայով իջա ձոր բոլորիդ նստեցրեցի մեքենան, հիմա վարում եմ , Ջանոն հազիվ բերանի մեջ լեզուն պտտվելով, բա պապ զգում ես ինչ մեծ տղա եմ արդեն , պտի ավտոդ տաս ես քշեմ,֊ սկսեց բարձր ծիծաղել։

֊ Ո՞նց չենք հիշում,֊ ծիծաղելով պատասխանեցինք։

֊ Տո դուք ո՞նց կարաք հիշեք, էնքան վատ էիք տնաշեններ , բա որ հերթով տարա ձեզ տուն , որ ձեզ չդնգստեն , ասացի ես եմ կատակով մի մի բաժակ տվել , խմել են։

֊ Բայց մեկ ա , մերս ինձ քստիկով չփխել ա,֊ ծիծաղելով վրա բերեց Արմենը,֊ մեղքը վերցնելն էլ չօգնեց։

֊ Արա բա հիշու՞մ եք , որ ավտոս գողացաք , գնացել էիք Կարենի հավանած աղջկա թաղ ու խփել սյանը, հետո էլ եկել արհեստավորի մոտ , թե կարո՞ղ ես երկու ժամում սարքել , որ պապան գլխի չընկնի։

֊Հաաաա։

֊ Բայց տենց էլ չիմացա ո՞վքերով էիք գնացել էդ աղջկա թաղ, հերթով խոստովանեք , քանի բոլորով էստեղ եք...

Ամբողջ գիշեր ծիծաղելով սկսեցինք պատմել մեր պատմությունները , մեր գլխով անցածներն ու մեր արած խենթությունները։ Խոսում ու անընդհատ նայում էինք ժամին , որ գիշերը չավարտվի, որ մեր վերջին , ամենավերջին ամբողջական հավաքը մի փոքր ավել երկարի , մի քիչ ավել հիշենք ու ապրենք երջանիկ օրերի հիշողության մեջ։

Առավոտ յոթին, երբ սկսեց լույսը բացվել, լույսի հետ միասին մեզ մոտ էլ սկսեց գալ այն գիտակցումը , որ այս առավոտը մեր կյանքի ամենասարսափելի ու ամենաչկրկնվող առավոտն է լինելու. Մենք թաղելու ենք մեր ընկերոջը ու որոշ ժամանակ անց ցվրվելու ենք աշխարհով մեկ ու էլ երբեք չենք կարողանալու հավաքվել իրար գլխի, երբեք...

Հարություն Մնացականյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին