f

Անկախ

Լիտվայի սահմանային անցակետերը լի են միգրանտներով


Լիտվայի սահմանային անցակետերում ներկայումս 2 հազար միգրանտ է գտնվում, որոնք երկրի սահմանը հատել են Բելառուսից: Անօրինական միգրանտներին տեղակայելու համար Վիլնյուսը դիտարկում է ԵՄ անդամ մյուս երկրներին դիմելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի սահմանային անվտանգության կառույցի ղեկավար Ռուստամաս Լյուբաեվասը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

«Բոլոր սահմանային անցակետերը ներկայումս լի են միգրանտներով: Ստիպված ենք եղել նրանցով զբաղվել նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին։ Սակայն այս պահին նրանց տեղակայելու հարցում մենք հասել ենք մեր հնարավորությունների առավելագույնին»,- ասել է Լյուբաեվասը: Կայքը նշում է, որ միգրանտների թիվն օրեցօր ավելանում է: Միայն օգոստոսի 2-ի առավոտյան սահմանն անօրինական հատել է 109 միգրանտ: 2021 թվականի սկզբից մինչև հիմա լիտվական սահմանը Բելառուսից անօրինական ձևով հատել է արդեն շուրջ 4 հազար միգրանտ: Այս ցուցանիշը մի քանի անգամ ավելին է, քան 2020 թվականին: Նշվում է նաև, որ Բելառուսի տարածքից լիտվական սահմանն անօրինական հատող քաղաքացիների շրջանում շատ են անձինք Իրաքից, Իրանից և Սիրիայից:

ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսն էլ հայտնել է, որ սահմանի համապատասխան հատվածը՝ մոտ 508 կմ, պլանավորվում է փակել 4 մետրանոց պատով, որը պատված կլինի փշալարերով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ն ու հավելում, որ Բելառուսի և Լիտվայի սահմանի ընդհանուր երկարությունը 680 կմ է: 

 

Բելառուս Լիտվա Աշխարհում

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին