Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը:
Հենացատկի եզրափակչում Արթուր Դավթյանն 14.733 միավոր է վաստակել ու դարձել բրոնզե մեդալակիր:
Օլիմպիական չեմպիոն է դարձել կորեացի Ջեուհան Շինը (14.783), արծաթե մեդալը Ռուսաստանի Օլիմպիական հավաքականից Դենիս Աբլյազինինն (14.783) է:
Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը: