Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Կարապետյանը քառորդ եզրափակչում ևս հաղթանակ է տարել՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցչի Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովը, որը քառորդ եզրափակչում առավելության է հասել Ադբրեջանի ներկայացուցչի նկատմամբ։
Հիշեցնենք՝ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին: