f

Անկախ

ՀՀ-ում պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, նրան ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես ԱԺ որոշմամբ. Մելոյան


Այսօր՝ օգոստոսի 2-ին, ուղիղ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից:

Այսինքն, Հայաստանում ինչպես պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։

Ընդ որում, նշված հարցերից յուրաքանչյուրով պետք է ընդունվի առանձին որոշում։

Բացի այդ, առանձին իրավիճակներում կարող է ընդունվել դրանցից միայն մեկը։

Այսինքն, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ առանձին իրավիճակի նկատմամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը կիրառելի չլինի, սակայն 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը լինի կիրառելի։

Այսպես՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը նախատեսում է պատգամավորի անձեռնամխելիություն բացառապես քրեական հետապնդման հարուցումից, այլ ոչ թե իրականացումից։ Այսինքն, եթե անձը ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները մինչև նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ապա դրա շարունակման համար, այսինքն՝ քրեական հետապնդման իրականացման համար Ազգային ժողովի համաձայնության այլևս անհրաժեշտ չէ։

Փոխարենը Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը որևէ տարբերակում չի նախատեսում, թե երբ է անձը զրկվել/զրկվում ազատությունից՝ մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստաձնելը, թե ստանձնելուց հետո։ Այն իմպերատիվ կերպով սահմանում է՝ Ազգային ժողովի պատգամավորը կարող է զրկված լինել ազատությունից բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։ Օրինակ՝ եթե անձը մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնելը զրկված է եղել    ազատությունից, ապա նշված լիազորությունները ստանձնելու հետո նա կարող է պահվել անազատության մեջ բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։

Իսկ քանի դեռ չի եղել նշված համաձայնությունը, պատգամավորը պետք է անմիջապես ազատ արձակվի։ Հակառակ դեպքում ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության։

Հետևաբար, օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- գրել է Մելոյանը:

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին