Սեյսմոլոգները Պերուի և Էկվադորի սահմանին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերուի Պյուրա քաղաքից 32 կմ հեռավորության վրա:
Օջախի խորությունը 49 է կազմել;
Զհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել:
Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայության սեյսմոլոգները Տաջիկստանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էին գրանցել: