f

Անկախ

Ի՞նչ պայմաններում են առգրավել Նաիրի Հոխիկյանի հեռախոսը․ ո՞րն է լինելու նրա պատասխանը


Վերջերս, երբ մամուլում հրապարակվեցին լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ փակ հանդիպման ժամանակ հայտնած ուշագրավ տեղեկությունները՝ կապված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի, Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, Հոխիկյանն անմիջապես հայտնվեց ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում։

Պարզ էր, որ լրագրողի նկատմամբ սկսվելու են ճնշումներ ու հետապնդում։ Եվ ահա օրեր առաջ Հոխիկյանը հրավիրվեց նախ ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու, ապա ԱԱԾ՝ կրկին վկայի կարգավիճակով ցուցմունք տալու, որտեղ, սակայն, առգրավեցին նրա անձնական բջջային հեռախոսը։

Պատճառաբանությունն, ըստ Հոխիկյանի, այն էր, թե իբր ԱԱԾ-ն հեռախոսի մեջ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ նրա հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։

Անկախ-ը լրագրողի հետ զրույցում փորձեց պարզեց, թե ի՞նչ գործի շրջանակներում է նա հրավիրվել ԱԱԾ, ի՞նչ ընթացքի մեջ է գործը, և ի՞նչ է պատրաստվում նա անել։

«Իրականում նոնսենս է, որ մարդուն վկայի կարգավիճակով կանչում են հարցաքննության և լավ իմանալով, որ լրագրող է, գործի են դնում ճնշման լծակներ։ Բացի դա, իրավունք չունեն վկայից ինչ-որ բան առգրավել, դրա համար դատարանի որոշում պիտի լինի, իսկ նման որոշում չկա։ Ես փաստաբանիս հետ էի, բայց նա էլ ոչինչ չկարողացավ անել։ Բառացիորեն խլեցին հեռախոսը ձեռքիցս։ Եթե ընդիմանայի, տեղում կձերբակալեին իշխանության ներկայացուցչին չենթարկվելւ պատճառաբանությամբ»,-ասում է Հոխիկյանը։

ԱԱԾ-ում լրագրողը պատրաստակամություն է հայտնել իր ձեռքի տակ եղած փաստերը տրամադրել, բայց վերջին պահին՝ անակնկալ ձևով, ԱԱԾ-ում հայտարարել են, որ հեռախոսն առգրավում են։

«Երբ ասացի, որ իրավունք չունեն, ասացին՝ մենք ենք որոշում, թե ինչի իրավունք ուենք»։

Լրագրողին ԱԱԾ են հրավիրել մի գործի շրջանակներում, որի մասին նա գրեթե ոչինչ չգիտի։

«Ինձ ԱԱԾ են կանչել պատերազմի ժամանակ զինվորական պարտականություններից հրաժարվելու ինչ-որ գործի հետ կապված։ Թե ինչ գործ է դա, չի մանրամասնվել։ Բանավոր մեկ-երկու բառով ներկայացրեցին, բայց թե ե՞ս ինչ կապ ունեմ այդ գործի հետ, դեռևս պարզ չէ, դատախազությունն է իմ հրապարակումները բերել-կապել այդ գործին։ Նախաքննությունից ելնելով՝ մանրամասներ հայտնել չեմ կարող հարցաքննության ընթացքի մասին, ուղղակի նշեմ, որ իմ հետ կապվածն, ըստ իրենց, վերաբերում է Լապշինին։ Բայց այն գործերը, որոնց կցվել են իմ հրապարակումները, որևէ կապ չունեն Լապշինի հետ»։

Ո՞րն է այս ամենի նպատակը։ Լրագրողը հույս ունի, որ այս քայլերը միտված են ճշմարտությունը բացահայտելուն։ Բայց, հաշվի առնելով իրականացվող գործողությունները, այդ թվում՝ անօրինական, այնուամենայնիվ կարծում է, որ իշխանությունն այս ամենով անթաքույց ձևով հասկացնում է, որ իր նկատմամբ կլինեն ճնշումներ։  

«Սա լրագրողի գործունեությունը խոչընդոտելու քայլ է։ Սա նրա համար է, որպեսզի ես այլևս հրապարակումներ չանեմ, որոնք կապված են քաղաքական իշխանության ապազգային գործունեության հետ։ Եթե ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ մոտ եղած փաստերը, այդ թվում և հեռախոսի մեջ եղած, ձեզ տրամադրել, ինչու՞ եք առգրավում հեռախոսը։  Սա հստակ ցուցիչ է, որ ճնշման փորձ է կատարվում»։

Հոխիկյանը չի բացառում, որ վաղն էլ կարող են ինչ-որ բան սարքել իր գլխին և կալանավորել։

«Ես կսպասեմ իրենց քայլերին, ես որևէ սխալ, անթույլատրելի, առավել ևս քրեորեն պատժելի քայլ թույլ չեմ տվել։ Ես հրապարակել եմ իմ ձեռքի տակ եղած ինֆորմացիան։ Չեմ պատրաստվում ենթարկվել, վախենալ հնարավոր ճնշումներից և նահանջել, դա բացառվում է, առավել ևս՝ չհայտնել այն տեղեկությունները, որոնք վերաբերում են պետական անվտանգությանն ու ազգային շահերին»։

Ըստ Հոխիկյանի՝ իշխանություններն ուզում են նա հասկանալ, թե արդյո՞ք ինքը հովանավորվում է քաղաքական որևէ ուժի կողմից։ «Այդ հարցում էլ որևէ փաստ չեն կարող գտնել, որովհետև նման բան ուղղակի չկա։ Փորձում են նաև վարկաբեկել ինձ տեղեկատվական դաշտով, ինչ-որ մարդկանց միջոցով, բայց դա էլ չի ստացվում»։

Եթե ճնշումները շարունակվեն, Նաիրի Հոխիկյանը կդիմի համարժեք քայլերի պաշտպանելու իր մասնագիտական իրավունքները։ 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Հոխիկյանն ասաց, որ ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ է կատարվում և ինչ են պատրաստվում իրականացնել ՀՀ իշխանությունները։

«Մենք միայն ենթադրություններ կարող ենք անել։ Եթե Հայաստանը հիմա Ադրբեջանի հետ ստորագրի սահմանազատման  և սահմանագծման որևէ պայմանագիր, ապա դա հստակ կապիտուլյացիա է, որովհետև դրանով փաստացի Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է իր կենսական նշանակության տարածքներից, կոնկրետ այս դեպքում խոսքը Քաշաթաղի և Քարվաճառի մասին է, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի Հանրապետության մասն են կազմում»։

Ըստ Հոխիկյանի՝ Եթե Հայաստանը ստորագրի մի փաստաթուղթ, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դա անուղղակիորեն կկապվի Կարսի և Մոսկվայի պայմանագրերի հետ, որոնք այս պահին չգործող պայմանագրեր են, միջազգային որևէ ուժ չունեն, բայց Հայաստանն այդ պայմանագրերը կվերակենդանացնի և դրանց իրավական ուժ կտա։

«Թուրքիան ու Ադրբեջանը հենց դրան էլ ձգտում են։ Իսկ դրանով խաչ է քաշվում Հայաստանի ապագայի վրա,-ասում է Հոխիկյանը՝ հավելելով, որ այս իշխանություններին թվում է, թե իրենք Հայաստանի համար անվտանգության, խաղաղության հարց են լուծում, բայց իրականում նրանք փակում են Հայաստանի ապագայի դռները։

 

Նաիրի Հոխիկյան քաղաքական հետապնդում Ալեքսանդր Լապշին խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին